ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Անգոլա՝  Անկախության օր, Լեհաստան՝ Անկախության օր, Լատվիա՝ Լաչփլեսիսի օր, ԱՄՆ՝ Վետերանների օր, Բելգիա և Ֆրանսիա՝ Հաշտեցման օր, Չինաստան՝ Ամուրիների օր, Բելգիա՝ Կանանց օր, Գերմանիա և Նիդերլանդներ՝ Փառատոնի առաջին օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1762 – ծնվել է աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական Մկրտիչ Ավգերյանը:

1797 – ծնվել է  թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ Գևորգ Հյուրմյուզյանը։

1920 - հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերը վերսկսել են ռազմական գործողությունները Քալթաղչայի և Ագինի ուղղությամբ և ստիպել հայկական զորքերին նահանջել դեպի Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա երկաթուղին, պատերազմի ավարտը փաստացի որոշվել է, հայկական բանակը ցանկություն չի ունեցել կռվել, դասալքությունը հասել է հսկայական չափերի։

1920 – վախճանվել է բուսաբան Գևորգ Ազնավուրը։

1923 – ծնվել է տեսաբան ֆիզիկոս Միքայել Տեր-Միքայելյանը։

1933 – ծնվել է ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցը։

1949 – ծնվել է խորհրդային և ռուսաստանյան քաղաքագետ և վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը։

1959 – ծնվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանը։

1961- ծնվել է հաղորդավար և մեկնաբան Արթուր Կիրակոսյանը։

1981 – վախճանվել է հայազգի խորհրդային երաժշտագետ Գեորգի Խուբովը։

1983 – վախճանվել է կոմպոզիտոր և դաշնակահար, հայ մեծագույն երաժիշտներից մեկը հանդիսացող Առնո Բաբաջանյանը:    

1999 - Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս է դարձել Գարեգին 2-րդը։

2003 - Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ազգային գրականությանը ազգային պաշտպանություն» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում է հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար: 

2008 - Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Վարդգես Գասպարիին:

2015 – վախճանվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։

2019 - Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ քահանա Պետոյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 — վախճանվել է պարսիկ բանաստեղծ-սուֆիստ, Մավլեվի սուֆիստական օրդենի հիմնադիր Սուլթան Վալադը։

1493 - ծնվել է ֆիզիկոս, բուսաբան, ալքիմիկոս և աստղագետ Պարացելսը։

1579 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Ֆրանս Սնայդերսը։

1821– ծնվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկին:

1831 — մահապատժի է ենթարկվել ամերիկացի ստրուկ, 1831 թվականին Վիրջինիայում տեղի ունեցած ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տերները։

1837 — Ռուսաստանում սկսել է գործել առաջին երկաթուղին, որը կապել է Սանկտ-Պետերբուրգը Ցարսկոյե Սելոյի հետ։

1842 — Պիլզենում առաջին անգամ ստեղծել են նոր գարեջրի տեսակ՝ Պիլզեները։

1843 — Դանիայում առաջին անգամ հրատարակվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը։

1889 – Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 42-րդ նահանգը։

1917– Ռուսաստանում վերացվել են կոմս և բարոն ազնվական տիտղոսները:

1918 – Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1936 — Անգլիայում աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է եղանակի տեսությունը։

1937 — Ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ճապոնական բանակը գրավել է Շանհայը։

1942 – ավարտվել է «Անտոն» օպերացիան, նացիստական Գերմանիայի և Իտալիայի բանակները առանց լուրջ դիմադրության օկուպացրել են դեռևս չօկուպացված Վիշինյան Ֆրանսիայի տարածքը, ավարտվել է Ֆրանսիայի օկուպացումը։

1962 – ծնվել է ամերիկացի դերասանուհի, նախկին մոդել Դեմի Մուրը։

1974 – ծնվել է ամերիկացի կինոդերասան Լեոնարդո ԴիԿապրիոն («Տիտանիկ», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Հանգուցյալները»):

1974 — նույն օրը իրարից անկախ աշխատող երկու ամերիկյան փորձարարների խմբեր հայտարարել են նոր էլեմենտար մասնիկի հայտնագործման մասին, որը հետագայում ստացել է  մեզոն անվանումը։

1975 – Անգոլան անկախացել է Պորտուգալիայից:

1983 - համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը, կալիֆորնիացի ուսանող Ֆրեդ Կոենը հաջողությամբ ավարտել է իր կուրսային աշխատանքը՝ համակարգչային այնպիսի ծրագրի՝ վիրուսի ստեղծումը, որը ունակ է ինքնաբազմանալ և տարածվել համացանցով։

2004 – վախճանվել է Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

2016 — վախճանվել է խորհրդային և ռուսական ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Լեոնիդ Կելդիշը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular