ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերին թույլ են տալու մուտք գործել Ադրբեջան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Իլհամ Ալիևի կամակատարներից մեկը՝ Զահիդ Օրուջն առաջարկել է Միլի Մեջլիսին ընդունել օրենք և թույլ տալ ազգությամբ հայերին մուտք գործել Ադրբեջան: «Մենք պետք է խրամատում կռվող հային առանձնացնենք քաղաքակիրթ հայից: Մենք պետք է թույլ տանք այն հայերին գալ Բաքու, որոնք հարգում են մեր օրենքները, սահմանադրությունը, ուզում են գալ ու գլուխ խոնարհել Շեհիդների ծառուղիում»- ասել է Օրուջը:

Զ. Օրուջի առաջարկը պատահական չէ: Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրություն կոչվածին համոզում են, որ հայերը և ազերիները կարող են կողք-կողքի ապրել, և առաջարկում են Արցախին տրամադրել ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

Հիմա Ադրբեջանն առաջ է տանում «Հայե՛ր, բարի գալուստ Ադրբեջան» ծրագիրը, որին մասնակից են դարձնում այնպիսի վիժվածքների, ինչպիսիք են «վահե ավետզադեի», «վահան մարտիրոսօղլուի» նման դավաճանները: Ի դեպ, այդ առաջարկն անելիս Օրուջը հիշատակել էր այդ տականքներից մեկին: Ազերիները համոզված են, որ հայերի մեջ էլի կգտնվեն դավաճաններ, ովքեր «30 արծաթով» կանեն այն ամենը, ինչ նրանց կհրամայեն Բաքվից:

Շատ լավ առաջարկով է հանդես եկել Օրուջը: Ազգի դավաճան, թրքացած հայերն ավելի շուտ կբացահայտվեն, և մենք ավելի շուտ կիմանանք ազգի դավաճաններին, որոնք, ըստ Օրուջի, քաղաքակիրթ հայերն են: Ես գերադասում եմ գործ ունենալ ազերիների համար «բարբարոս» հայերի հետ, որոնք ոչ միայն խրամատներում, այլև տարբեր հարթակներում պայքարում են քոչվոր թուրքի դեմ՝ ահ ու սարսափի մեջ պահելով նրանց:

Պատահական չէ, որ վախկոտ ազերի երեսփոխաններից մեկը՝ Ֆազայիլ Աղամլին կոչ է արել Իրանին և ՌԴ-ին ճնշում գործադրել ՀՀ-ի վրա՝ վերջինիս ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular