ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր երեխաներն անիծվելու են, որ կործանեցիք այդքան երեխու գլուխ, անիծված լինեք դուք, պիղծ արարածներ, թուրքին հայրենիք վաճառողներ. Նաիրա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն մեկիդ անունը գրվելու է Արցախը հանձնողի կողքը: Այս մասին Ազատության հրապարակում, որտեղ նախատեսվում է ժամը տասներեքին հանրահավաք, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ձեր երեխաները անիծվելու են, որ կործանեցիք այդքան երեխու գլուխ, այդքան օջախ մարեցիք, ամոթ ձեզ, անիծված լինեք դուք, պիղծ արարածներ, թուրքին հայրենիք վաճառողներ»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մենք կմեռնենք, բայց մեր անունը չի մնա պատմության մեջ որպես Արցախը հանձնողին սատարող: Նա նշեց, որ իշխանությունը հիմա էլ ուզում է  քաղաքացիական պատերազմ հրահրել` հային հայի դեմ հանելով: Անիծվեք դուք, ձեր երեխաները, որ սատարում եք Արցախը հանձնածին, Շուշիի բանալիները նվեր տվածին»,-ասաց նա:

Նշենք, որ Ազատության հրապարակում զանգվածային վարչական ձերբակալություններ են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular