ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ կան վտանգավոր ձևակերպումներ. Արա Զոհրաբյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովրդների շահերը, ինչպես նա բազմիցս խոստացել էր: Այս փաստաթուղթը ստորագրվեց գաղտնիության պայմաններում, եթե իրոք սա էր միակ ելքը, և այս փաստաթղթով պետք է  ազգի կործանումը կանխվեր, կարծում եմ՝ իրավունք ունեինք լսելու փաստարկները և մեր որոշումով գնալ այս քայլին:

Այս մասին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Որևէ կուսակցության չեմ հարում, նախորդ իշխանություններին էլ եմ քննադատել, ներկայիս իշխանություններին էլ: Ես այստեղ եմ՝ չկիսելով որևէ կուսակցական գաղափար, ես այստեղ եմ, որովհետև լուրջ վտանգ եմ տեսնում: Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ կան վտանգավոր ձևակերպումներ»,-ասաց նա և ներկայացրեց այն կետերը, որոնք փաստաթղթում կան, որը ցույց է տալիս, որ Արցախի հարցը չի լուծվել, և ադրբեջանաթուրքական ագրեսիան չի կանխվել, իսկ պատերազմը ապագայում Հայաստան է գալու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular