ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ազնիվ լինենք և հարց տանք, արդյո՞ք բոլոր ուղղություններով պատշաճ աշխատանք է տարվել. Վարդան Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Սահմանադրագետ Վարդան Այվազյանը անդրադառնալով երեք երկրների միջև ստորագրված հայտարարությանը, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե խոսքը Հայաստանի Հանրապետության պետական տարածքին վերաբերի, ապա ցանկացած հարց պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: Օրինակ՝ Մեղիի հատվածում ճանապարհ տրամադրելու հարցի դեպքում, այն չի կարող առանց հանրաքվեի լուծվել։

 «Բացի այդ, ցանկացած հայտարարություն վերջնական ակտ չէ և ցանկացած պահի կարելի է հետ կանչել ստորագրությունը: Հայտարարությունը պայմանագիր կամ համաձայնագիր դառնալու համար նախ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը, որից հետո ԱԺ-ն պետք է այն վավերացնի, որը լուրջ ընթացակարգ է և մեկ օրվա մեջ չի արվում»,- ասաց Վ. Այվազյանը։

 Սահմանադրագետի կարծիքով՝ հնարավոր է նաև Փաշինյանի ստորագրությունը հետ կանչել, բայց այդ դեպքում պետք է հաշվարկել, թե երկիրը թշնամուն դիմագրավելու ռեսուրս ունի՞, թե՞ ոչ:

 «Մյուս կողմից այդ փոփոխության հարցը քաղաքական որոշում է ենթադրում։ Ու թեև այդ հայտարաության տեքստը բոլորի համար նվաստացուցիչ է, բայց չի կարելի այն համարել վերջը։ Դեռ շատ բաներ առջևում են, համբերատար լինել է պետք։ Պետք է նաև հասկանալ, որ միայն լացելով ու պահանջելով չեն սրտատեգիական գործընկերություն զարգացնում: Պետք է ազնիվ լինենք ինքներս մեր առջև և հարց տանք, արդյո՞ք բոլոր ուղղություններով պատշաճ մակարդակի աշխատանք է տարվել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը, կարծում եմ, շատերի համար պարզ է»,- ասաց Վ. Այվազյանը։

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular