Գրիգորի Խաչատուրովին չեն թողել կտրել ադրբեջանական բանակի թիկունքը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին, հրաժարական է տվել։ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե հրաժարական չի տվել։ Թեեւ մեր աղբյուրներն ասում են, որ պարզապես ռազմական դրության իրավիճակում չեն ընդունել նրա հրաժարականի դիմումը։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Գրիգորի Խաչատուրովը հարավում ստեղծել է պլացդարմ, հավաքել է զորախումբ, զինամթերք եւ օրեր շարունակ խնդրել է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը թույլ տա իրեն՝ կտրել ադրբեջանական բանակի թիկունքը: Դա եղել է Շուշիի հանձնումից մի քանի օր առաջ, եւ այդ մասին կիսատ-պռատ հայտարարություններ են արել նաեւ տարբեր անձինք, բայց քանի որ եղել է կոնկրետ ծրագիր՝ հանձնելու Շուշին, որովհետեւ Շուշիի հանձնումից հետո միայն կարող էին նման պարտվողական համաձայնություն կնքել, ուստի նրան թույլ չեն տվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում