ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնա­ճը՝ հոկ­տեմ­բե­րին. ո՞ր ապ­րանք­ներն ու ծա­ռա­յու­թյուն­ներն են թան­կա­ցել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանրապետությունում այս տարվա հոկտեմբերին 2019 թ. հոկտեմբերի համեմատ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1,3 տոկոս: Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների շուկայում գնաճը կազմել է 0,6 տոկոս: Պարենային ապրանքների գները հիմնականում բարձրացել են: Օրինակ՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում գնաճը 3,9 տոկոս է, բրինձի գինը բարձրացել է 6,9, այլ յուրի և ձավարեղենինը՝ 10,9 տոկոսով: Հացը թանկացել է 1,7, մակարոնեղենը՝ 4,6 տոկոսով:

Մսի շուկայում, այնուամենայնիվ, 1,7 տոկոս գնանկում կա: Մասնավորապես, տավարի ու հորթի մսի գինը նվազել է 2,4, խոզի մսի գինը՝ 2,7, թռչնամսինը՝ 5,1 տոկոսով: 5,8 տոկոսով, սակայն, թանկացել է գառան, ոչխարի և այծի միսը, իսկ չորացրած մսամթերքի գինը՝ 3,6 տոկոսով: Ձկան և ծովամթերքի շուկայում էլ 4,2 տոկոս գնանկում կա: Թեպետ թարմ ձկան գինը նվազել է 5,1 տոկոսով, բայց սառեցված, նաև ապխտած ձկան շուկայում 3,3 տոկոս գնաճ կա: Կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկայում էլ գնաճը 1 տոկոս է: Անարատ կաթը թանկացել է 1,5, յոգուրտն ու մածունը՝ 3,1, պանիրն ու կաթնաշոռը՝ 0,6 տոկոսով: Ձվի շուկայում գների նվազումը շարունակվել է նաև հոկտեմբերին: Ի տարբերություն նախորդ ամիսների, երբ ձվի մեծ գնանկում էր գրանցվում, այս անգամ այն չնչին է՝ ընդամենը 0,5 տոկոս: Յուղերի շուկայում էլ 5,1 տոկոս գնաճ կա, մինչդեռ կարագի գինը նվազել է 0,2, բուսական յուղինը՝ 1,5, ձիթապտղի յուղը՝ 0,5 տոկոսով: Այլ սննդային յուղերի շուկայում էլ գները բարձրացել են 13,5 տոկոսով: Մրգերը ևս թանկացել են:

Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ մրգի շուկայում գնաճը կազմել է 11,3 տոկոս: Խնձորը 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ թանկացել է 57,6, տանձը՝ 16,3, նուռը՝ 18,8, դեղձը՝ 38,5, նարինջը՝ 3,6 տոկոսով: Իսկ բանանի գինը նվազել է 12,1, խաղողինը՝ 21,9, ելակինը՝ 15,5 տոկսով: Կիտրոնը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 10,2 տոկոսով: Ի տարբերություն մրգերի, բանջարեղենի շուկայում, ընդհանուր առմամբ, 9,5 տոկոս գնանկում կա: Մասնավորապես, կարտոֆիլի գինը նվազել է 23,1, խառը կանաչու գինը՝ 13,9, լոլիկինը՝ 29,7, վարունգինը՝ 41,4, սմբուկինը՝ 9,1, պղպեղինը՝ 17 տոկոսով: Կանաչ լոբին էժանացել է շուրջ 16, գազարը 23,7, ճակնդեղը 29, գլուխ սոխը՝ 19,8 տոկոսով:

Մինչդեռ սխտորը շուրջ հարյուր տոկոսով թանկացել է, սունկը՝ 10,3, կաղամբը՝ 7,7 տոկոսով: Իսկ շաքարը, մեղրի, օշարակաների, շոկոլադի ու շաքարային հրուշակեղենի շուկայում ընդհանուր գնաճը կազմել է 4,7 տոկոս: Միայն շաքարը թանկացել է 20,2, մրգախյուսերն ու մեղրը՝ 1,5 տոկոսով: Շոկոլադի շուկայում 5 տոկոս նվազում կա, բայց հրուշակեղենը թանկացել է 1 տոկոսով: Ոչ ալկոհոլային խմիչքի գները բարձրացել են 0,2 տոկոսով, զովացուցիչ ըմպելիքներինը՝ 2,4, իսկ թեյն էժանացել է 2,4 տոկոսով: Ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում ընդհանուր գնաճը 9,7 տոկոս է: Ալկոհոլային խմիչքների գինը բարձրացել է 11,5 տոկոսով: Օղին թանկացել է 17,6 տոկոսով, նույնքան նաև լիկյորը: Գինին թանկացել է 0,4, խաղողի գինին՝ 0,2, թնդեցված գինիները՝ 2,9, գարեջուրը՝ 4,4 տոկոսով:

Ծխախոտային արտադրատեսակների շուկայում էլ 6,2 տոկոս գնաճ կա: 2020թ. հոկտեմբերին հագուստի ու կոշիկի շուկայում գները 2,8-ով են նվազել: Միայն հագուստի շուկայում գնանկումը կազմել է 2,2 տոկոս: Տղամարդկանց հագուստը նվազել է 0,7, կանանց հագուստը՝ 3,9 տոկոսով: Հագուստի պատրաստման համար անհրաժեշտ գործվածքների գինը բարձրացել է 7,6 տոկոսով: Կոշիկի գինն էլ 3,6 տոկոսով է նվազել: Իսկ ոսկերչական զարդերի, ձեռքի և այլ ժամացույցների գներն ավելացել են 10,6 տոկսով: Միայն ոսկե զարդերի շուկայում 20,1 տոկոս գնաճ ունենք: Վիճակագրական ցուցանիշներում առկա են նաև տվյալներ վարձով բնակարանների վարձավճարների մասին: Նշենք, որ հոկտեմբերին թե՛ մասնագետների, թե՛ քաղաքացիների կողմից հաճախ էինք լսում այս դաշտում առկա անհարկի թանկացումների մասին:

Ըստ պաշտոնական ցուցանիշների՝ նախորդ տարվա համեմատ բնակարանի համար վարձավճարը 2020թ. հոկտեմբերին 2,3 տոկոսով ավելացել է: Իսկ դեղագործական ապրանքների, բժշկական սարքավորումների ու սարքերի շուկայում 3 տոկոս գնաճ կա, իսկ ամբուլատոր ծառայությունների գները բարձրացել են 2,8 տոկոսով: Ստամատոլոգիական ծառայությունների գնաճը 0,7 տոկոս է: Գնանկում կա վառելանյութերի շուկայում: Դիզելային վառելիքի գինը նվազել է 20,9, բենզինի գինը՝ 14,4 տոկոսով: Մինչդեռ տրանսպորտային ծառայությունների գները 3,2 տոկոսով աճել են, սպասարկման ծառայությունների պարագայում էլ գնաճը 0,3 տոկոս է:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular