ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Սե­բաս­տի­ա­յում տե­ղի են ունե­ցել հայ բնակ­չու­թյան զանգ­վա­ծա­յին ջար­դեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր, Չինաստան՝ Սուն Յաթ-Սենի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1895– Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր:

1895– ծնվել է կինոյի և թատրոնի հայ մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանը:

1899 –ծնվել է հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս Հովհաննես Հեքելեկյանը:

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Ագին կայարանը և միաժամանակ հարված հասցրել Իգդիր քաղաքի շրջանում, իսկ հայկական զորքը և բնակչությունը էվակուացվել է Սուրմալուի նահանգից և Արաքսի վրայով տեղափոխվել Էջմիածին:

1923 –ծնվել է նկարչուհի Արփենիկ Ղափանցյանը:

1933 – ծնվել է պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:

1936 – ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Վոլոդյա Սարդարյանը:

1938 – ծնվել է քանդակագործ Վիլ յամ Պետրոսյանը:

1941 – ծնվել է մաթեմատիկոս և աստղագետ Նորայր Ենգիբարյանը:

1946– ծնվել է քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեգ Եսայանը:

1971 – ծնվել է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:

1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) Բեյրութում գտնվող երեք ֆրանսիական կազմակերպություններում պայթյուններ է իրականացրել (տուժողներ չեն եղել) և պահանջել է Ֆրանսիայից՝ ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին:

1993- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 884-րդ բանաձևը, որով պահանջվել է հայկական ուժերը դուրս բերել Զանգելանի, Հորադիզի և այլ «գրավ յալ» տարածքներից:

2003- Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է, զոհվել է օդաչու Կոնստանտին Կարդաշը։

2005 –վախճանվել է ազգագրագետ և դիվանագետ Յուրի Մկրտումյանը:

2006- գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, այլապես այն «կարող էր բերել բնապահպանական աղետի»:

2009-Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության ևս 5 դեպք, վարակվածների թիվը հասել է 11-ի:

2009-վախճանվել է հայազգի նկարիչ և գրող Վահրիճ Բախչանյանը:

2010-Երևանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործարանից երթով հասել են Հայաստանի նախագահի նստավայր` պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձը:

2013-Հայաստանի Ազգային ժողովը Իշխան Զաքարյանին ընտրել է Վերահսկիչ պալատի նախագահ։

2014- Արցախի արևել յան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։

ԱՇԽԱՐՀ

1035 – վախճանվել է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ 1-ին Մեծը:

1784 - Օքսֆորդում օդ է բարձրացել շարլյեն (ջրածնով լցված օդապարիկ), իսկ օդ բարձրացած Ջեյմս Սադլերը դարձել է Բրիտանիայի առաջին օդաչուն:

1833 – ծնվել է ռուս կոմպոզիտոր և քիմիկոս Ալեքսանդր Բորոդինը:

1840 – ծնվել է ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը հանդիսացող Օգյուստ Ռոդենը:

1847 -Էդինբուրգի համալսարանում Ջեյմս Սիմպսոնը ցուցադրել է աշխարհում առաջին անզգայացումը քլորոֆորմով:

1860 -ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին գաղտնի ծառայությունը, որի գործը ի սկզբանե եղել է պայքարը դրամանենգության դեմ:

1888 -ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրիչների տոնի ժամանակ բանվորների երգչախմբի կողմից առաջին անգամ հնչեցվել է «Ինտերնացիոնալը»:

1903 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն:

1906 -բրազիլացի օդաչու և գյուտարար Ալբերտո Սանթոս-Դյումոնը Փարիզում առաջին անգամ Եվրոպայում իրականացրել է կառավարվող թռիչք աերոպլանով:

1912- 482 տարվա օսմանյան տիրակալությունից հետո Հունաստանի Գեորգիոս 1-ին թագավորը իրականացրել է իր հաղթական մուտքը Սալոնիկ: 1918 - Ավստրիան դարձել է հանրապետություն:

1923– ընդունվել է ԽՍՀՄ պետական դրոշը:

1927 - Լև Տրոցկին հեռացվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերից: 1929 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գրեյս Քելլին:

1933-առաջին անգամ լուսանկարվել է ենթադրյալ Լոխ-Նեսի հրեշը: 1935– ծնվել է ռուս հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն:

1939 – ծնվել է սլովակ օպերային երգչուհի, սոպրանո Լուցիա Պոպպը:

1942– սկսվել է Գուադալկանալի ծովամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկն է:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրջոնիկիձե քաղաքի մոտ ավարտվել է 6 օր տևած ճակատամարտը, որտեղ ջախջախվել է ուկրաինական խմբավորման 1-ին գերմանական տանկային բանակը:

1948 – ծնվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

1965– Մայամիից դուրս գալուց հետո ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվել և խորտակվել է, զոհվել է 92 մարդ, ևս 400-ը ստացել են լուրջ այրվածքներ:

1970– Պակիստանի Բենգալիա նահանգում տեղի ունեցած Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել է 300 000-500 000 մարդ:

1971 - ուկրաինական Վինիցա քաղաքում վթարի է ենթարկվել «Աերոֆլոտի» ԱՆ-24 ինքնաթիռը, զոհվել է 47 մարդ:

1982- Յուրի Անդրոպովը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:

1995 -սերբերը համաձայնել են իրենց կողմից վերահսկվող վերջին խորվաթական շրջանը՝ Արևել յան Սլովենիան, հանձնել Խորվաթիային:

1999 -ժայթքել է Էկվադորում գտնվող Թունգուրախուա հրաբուխը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular