ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկողություն են սահմանելու ԼՂ-ի՝ կրակի դադարեցման շրջաններում. ՌԴ ՊՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկողություն են սահմանելու Լեռնային Ղարաբաղի՝ ռազմական գործողությունների դադարեցման տարածքների նկատմամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ՊՆ հայտարարությանը: 

«Ղարաբաղյան հակամարտության գոտու կրակի և ռազմական գործողությունների դադարեցման տարածքներում խաղաղապահ օպերացիայի իրականացման ընթացքում օդային վերհսկողության նպատակով օգտագործվելու են ուղղաթիռներ»,- նշել են ռազմական գերատեսչությունից: 

Նախարարությունից մանրամասնել են, որ ուղղաթիռներ են օգտագործվելու նաև խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական սարքավորումները և անձնակազմը դժվարհասանելի վայրեր տեղափոխելու համար: 

Ուղղաթիռները Ան-124 «Ռուսլան» ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել են Երևանի օդանավակայան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular