Պատմության այս օրը (նոյեմբերի 12)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր, Չինաստան՝ Սուն Յաթ-Սենի ծննդյան օր, Ադրբեջան՝ Սահմանադրության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1895 – Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1895 – ծնվել է կինոյի և թատրոնի հայ մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանը:
1899 – ծնվել է հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս Հովհաննես Հեքելեկյանը:
1920 - հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Ագին կայարանը և միաժամանակ հարված հասցրել Իգդիր քաղաքի շրջանում, իսկ հայկական զորքը և բնակչությունը սկսել է էվակուացվել Սուրմալուի նահանգից և Արաքսի վրայով տեղափոխվել էջմիածին:
1923 – ծնվել է նկարչուհի Արփենիկ Ղափանցյանը:
1933 – ծնվել է խորհրդային և հայկական պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:
1936 – ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Վոլոդյա Սարդարյանը:
1938 – ծնվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը:
1941 – ծնվել է մաթեմատիկոս և աստղագետ Նորայր Ենգիբարյանը:
1946 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեգ Եսայանը:
1971 – ծնվել է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:
1981 - հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) Բեյրութում գտնվող երեք ֆրանսիական կազմակերպություններում պայթյուններ է իրականացրել, որից տուժողներ չեն եղել և պահանջել է ֆրանսիայից ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին:
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 884-րդ բանաձևը, որտեղ պահանջվել է հայկական ուժերը դուրս բերել Զանգելանի, Հորադիզի և այլ գրավյալ տարածքներից:
2003 - Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է, զոհվել է օդաչու Կոնստանտին Կարդաշը։
2005 – վախճանվել է ազգագրագետ և դիվանագետ Յուրի Մկրտումյանը:
2006 - գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, այլապես այն «կարող էր բերել բնապահպանական աղետի»:
2008 - Գալուստ Սահակյանը ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար:
2009 - Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության ևս 5 դեպք, որով վարակվածների թիվը հասել է 11-ի:
2009 - վախճանվել է հայազգի նկարիչ և գրող Վահրիճ Բախչանյանը:
2010 - Երևանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործարանից երթով հասել են Հայաստանի նախագահի նստավայր` պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձերը:
2013 - Հայաստանի Ազգային ժողովը Իշխան Զաքարյանին ընտրել է Վերահսկիչ պալատի նախագահ։
2014 - Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1035 – վախճանվել է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ 1-ին Մեծը:
1784 — Օքսֆորդում օդ է բարձրացել շարլյեն (ջրածնով լցված օդապարիկ), իսկ օդ բարձրացած Ջեյմս Սադլերը դարձել է Բրիտանիայի առաջին օդաչուն:
1833 – ծնվել է ռուս կոմպոզիտոր և քիմիկոս Ալեքսանդր Բորոդինը:
1840 – ծնվել է ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը հանդիսացող Օգյուստ Ռոդենը:
1847 — Էդինբուրգի համալսարանում Ջեյմս Սիմպսոնը ցուցադրել է աշխարհում առաջին անզգայացումը քլորոֆորմով:
1860 — ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին գաղտնի ծառայությունը, որի գործը ի սկզբանե եղել է պայքարը դրամանենգության դեմ:
1888 — ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրիչների տոնի ժամանակ բանվորների երգչախբի կողմից առաջին անգամ հնչեցվել է «Ինտերնացիոնալը»:
1903 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն:
1906 — բրազիլացի օդաչու և գյուտարար Ալբերտո Սանթոս-Դյումոնը Փարիզում առաջին անգամ Եվրոպայում իրականացրել է կառավարվող թռիչք աէրոպլանով:
1912 - 482 տարվա օսմանյան տիրակալությունից հետո Հունաստանի Գեորգիոս 1-ին թագավորը իրականացրել է իր հաղթական մուտքը Սալոնիկ:
1918 - Ավստրիան դարձել է հանրապետություն:
1923 – ընդունվել է ԽՍՀՄ պետական դրոշը:
1927 - Լև Տրոցկին հեռացվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության շարքերից:
1929 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գրեյս Քելլին:
1933- առաջին անգամ լուսանկարվել է ենթադրյալ Լոխ-Նեսի հրեշը:
1934 – ծնվել է ամերիկացի հանրահայտ հանցագործ Չարլզ Մենսոնը:
1935– ծնվել է ռուս հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն:
1939 – ծնվել է սլովակ օպերային երգչուհի, սոպրանո Լուցիա Պոպպը:
1942 – սկսվել է Գուադալկանալի ծովամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկն է:
1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրջոնեկիձե քաղաքի մոտ ավարտել է 6 օր տևած ճակատամարտը, որտեղ ջախջախվել է ուկրաինական խմբավորման 1-ին գերմանական տանկային բանակը:
1948 – ծնվել է Իրանի նախագահՀասան Ռոհանին:
1965 – Մայամիից դուրս գալուց հետո ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվել և խորտակվել է, զոհվել են 92 մարդ, ևս 400-ը ստացել են լուրջ այրվածքներ:
1970 – Պակիստանի Բենգալիա նահանգում տեղի ունեցած Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել են 300 000-500 000 մարդ:
1971 - Վիննիցայում վթարի է ենթարկվել "Աերոֆլոտի" ԱՆ-24 ինքնաթիռը, զոհվել է 47 մարդ:
1982- Յուրի Անդրոպովը դարձել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:
1995 — սերբերը համաձայնվել են սերբերի կողմից վերահսկվող վերջին խորվաթական շրջանը՝ Արևելյան Սլովենիան, հանձնել Խորվաթիային:
1999 —ժայթքել է էկվադորում գտնվող Թունգուրախուա հրաբուխը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը