ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահի կայքը հրապարակել է Ալիևի և Ռուսաստանի ղեկավար Պուտինի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ հիշատակվում են թուրք խաղաղապահները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

fn-volga.ru-ն գրում է, որ նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահի կայքը հրապարակել է Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի տեսանյութը, որում հիշատակվում են թուրք խաղաղապահները, գրում է «Эхо Москвы»-ն:

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանը ստանձնել է խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: «Խոսքը վերաբերում է զինադադարի պայմանագրի ստորագրման ժամանակ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի զրույցի ձայնագրությանը: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստորագրված զինադադարի փաստաթղթի նշանակությունը: Ի միջի այլոց, Ալիևը, ինչպես հետևում է տեսանյութից, նշում է, որ երկու խաղաղարար առաքելություն է ստեղծվելու՝ ռուսական և թուրքական», -նշում են լրագրողները:

հաջորդ օրը կայացել է Պուտինի և էրդողանի հեռախոսազրույցը, սակայն ըստ Կրեմլի` թուրք խաղաղապահների Ղարաբաղ բերելու հարցը չի քննարկվել: «Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կնքված համաձայնագրերի էության մասին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար:

Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ համագործակցության մասին՝ հայտարարության մեջ նախատեսված մի շարք միջոցառումների իրականացման համատեքստում», - նշված է Կրեմլի կայքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular