ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ում թուրք խաղաղապահների հնարավոր տեղակայումը կարող է տարածաշրջանում նոր պատերազմի հանգեցնել. Bulgarian Millitary

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների հնարավոր տեղակայումը կարող է տարածաշրջանային նոր պատերազմի հանգեցնել, գրում է bulgarianmilitary.com կայքը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիան Ռուսաստանի պես կարող է ԼՂ-ում խաղաղապահ գործընթացին մասնակցել:

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ այժմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արտգործնախարարների մակարդակով այս առնչությամբ բանակցություններ են ընթանում և նախատեսվում է, որ շուտով ռուսական պատվիրակությունը դրանց շարունակության համար  Թուրքիա կմեկնի: 

Ռազմական վերլուծաբանները և քաղաքագետները խաղաղապահ գործընթացին Թուրքիայի հնարավոր մասնակցությունը շատ ռիսկային են որակում ԼՂ տարածաշրջանում ցանկալի կայունության ապահովման համատեքստում: Նրանց կարծիքով՝ դա կարող է տարածաշրջանում կայունության ցածր մակարդակի և ապագա ռազմական գործողությունների հանգեցնել: 

Նշվում է, որ Ղարաբաղում թուրքական զորքի հավանական հայտնվելը նոր հակամարտության կհանգեցնի, սակայն այս անգամ Հայաստանն առավել ուղղակիորեն կմասնակցի դրան: Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես դեպքերը կզարգանան, սակայն մեծ հավանականություն կա, որ Անկարան կստանա «թույլտվություն» Մոսկվայից: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular