ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծվիկ Մինասյանին, Արա Հակոբյանին ու Արսեն Բաբայանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային անվտագության ծառայությունը այսօր առավոտյան ևս բերման է ենթարկել քաղաքական գործիչների: ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր՝ ընդդիմադիրների նախատեսված հանրահավաքից առաջ բերման են ենթարկել ևս երեք քաղաքական գործչի.«12:00-ին նախատեսած ասուլիսից առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանին,  «Ազգային օրակարգ» կուակցությունից  Արա Հակոբյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը»:

Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին հարնահավաք է նախատեսված Ազատության հրապարակում, որի կազմակերպիչները ձերբակալված են:

Ի դեպ, ձերբակալվել են նաև Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Գառնիկ Իսագուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular