ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը քնած անցկացրեց իր հնարավորությունը. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

replyua.net-ն գրում է, որ ըստ ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Գորբաչի ուժի վրա խաղադրույք դնելը երկար չի աշխատում, քանի որ պատմականորեն ժամանակի ընթացքում ուժերի հավասարակշռությունը փոխվում է և հայտնվում են պատուհաններ ռևանշների համար։ Սա պատմություն է այն մասին, որ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար հաղթողը պետք է ինչ որ կերպ նաև զիջի պարտվողին: Ղարաբաղի դեպքում հակամարտությունը հնարավոր էր լուծել տարածքների փոխանակման միջոցով: Հայաստանին անհրաժեշտ էր Լեռնային Ղարաբաղը, այլ ոչ թե Ադրբեջանի գրավյալ 7 շրջանների տարածքը: Իսկ Նախիջևանի ինքնավարության հետ ուղղակի ցամաքային հաղորդակցության համար Ադրբեջանին անհրաժեշտ էր «Մեղրիի միջանցքը» Իրանի հետ սահմանի երկայնքով: Փաստորեն, սա այսպես կոչված  մերիկացի դիվանագետ Գոբլի պլանն էր, որը դեռ 1992 թվականին է առաջարկել փոխել Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, Մեղրիի միջանցքի հետ, որը կկապեր Նախիջևանը Ադրբեջանի հետ: Հայերը չեն համաձայնվել, քանի որ չեն ցանկացել կորցնել Իրանի հետ ընդհանուր սահմանը:

Երբ հայերը սկսել են հաղթել ղարաբաղյան պատերազմում, Պոլ Գոբլը 1996 թվականին փոփոխել է իր պլանը։ Նա Մեղրիի դիմաց հայերին առաջարկել է Նախիջևանի արևմտյան հատվածը: Այդ դեպքում Իրանի հետ Հայաստանի սահմանը շատ ավելի հեռու կանցներ՝ դեպի արևմուտք, բայց կլիներ: Բացի այդ, այն կկտրեր նաև Նախիջևանը Թուրքիայից: Քչերը գիտեն այդ մասին, բայց Նախիջևանի ինքնավարությունն ունի 11 կիլոմետր սահման և, համապատասխանաբար, ցամաքային կապ Թուրքիայի հետ: Ամռանը թուրքական բանակը Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով  մտել է Նախիջևանով: Բայց ո՛չ 1992 թվականին, ո՛չ էլ 1996 թվականին հայերը չեն համաձայնվել զիջումների կամ փոխանակման: Արդյունքում նրանք ներկայումս կորցնում են Ղարաբաղը և կարող են կորցնել Մեղրին: Թերևս ոչ հիմա, բայց նման հեռանկար առկա է: Համենայն դեպս թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչներն արդեն իսկ բարձրաձայնել են դա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular