ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահների կորպուսի հրամանատարը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կորպուսի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է անցկացրել հայ զորապետերի հետ ու քննարկել առաքելության մանրամասները, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի շտաբում ունեցած աղբյուրին հղումով։

«Երեկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է անցկացրել Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ», - ասել է աղբյուրը։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների ու դիտակետերի տեղակայման տարբեր ասպեկտները, այդ թվում նաև անվտանգության ապահովման հարցերը։

Աղբյուրի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը «փոխգործակցություն է կազմակերպել» նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular