ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը գնահատել է ԼՂ-ում խաղաղապահների ներկայության մասին պայմանավորվածությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների ներկայության շուրջ պայմանավորվածությունները պայմաններ են ստեղծում փախստականների իրավունքների ապահովման համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։

Լավրովի խոսքով՝ «5 տարով երկարաձգելու հնարավորությամբ խաղաղապահների տեղակայման մասին դրույթը խելամիտ ձևակերպում է, որը հորիզոն է ստեղծում իրավիճակը հանդարտեցնելու և փախստականների իրավունքների ապահովման համար»։

Նա նշել է, որ անհրաժեշտ է քննարկել կարգավիճակային բոլոր հարցերը «նախևառաջ, էթնո-դավանաբանական խմբերի իրավունքների ապահովման տեսանկյունից, որոնք այնտեղ ապրել և այժմ ապրում են։ Բոլոր փախստականները, տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրավունք ունեն վերականգնել իրենց մշակութային, քաղաքակրթական և կրոնական արմատները»։

Ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Լավրովը նաև հայտնել էր, որ ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի։ 

«Թուրքիայի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկվի։ Այս մասին հստակ ասված է «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ», - ասել էր նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular