ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել պետական մեծամասշտաբ դավաճանություն. Հասմիկ Պապյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ հուզված է, քանի որ երբեք իրեն այնքան խաբված ու մոլորված չի զգացել, ինչպես հիմա է: Եվ նոյեմբերի 9-ից հետո այլևս չի կարողանում նստել համակարգչի առջև և սպասել լավ լուրերի:

 «Այն օրվանից, երբ գրվեց մեր պատմության սև էջերից մեկը, ես որոշեցի դուրս գալ տանից, որպեսզի մտքեր փոխանակեմ իմ հայրենակիցների հետ: Ես այսօր փնտրում եմ մեր մտավորականների և ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց: Պետք է ցավով ասեմ, որ մենք 100 տարի հետո այլևս չպետք է երգենք՝ ես պանդուխտ եմ, ճամբորդ եմ, քույրիկ ասա՝ ո՞րն է ճամփան Բինգյոլի: Եվ, որպեսի մեր զավակները այլևս չերգեն՝ ես պանդուխտ եմ, այս տեղերին ծանոթ չեմ, քույրիկ ասա՝ ո՞րն է ճամփան Շուշիի, մենք պետք է այսօր փորձենք համախմբվել և ելք գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Մեզ 45 օր շարունակ վստահեցնում էին, որ մենք հաղթելու ենք, արդեն հաղթել ենք, որ մենք անպարտելի ենք, բայց, փաստորեն՝ այսպիսի որոշում ստորագրվեց: Տեղի է ունեցել պետական մեծամասշտաբ դավաճանություն և մենք պետք է փորձենք ելք գտնել այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար, որը մեզ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես է փլուզել»,- ասաց Հ. Պապյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular