ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կորոշվի Արցախի կարգավիճակի հարցը․ մեկնաբանում է Սերգեյ Լավրովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր, ի թիվս այլ հարցերի, խոսեց Արցախի կարգավիճակի հարցի հստակեցման շուրջ։ Նա նշեց, որ ԼՂ-ում դեռ շատ աշխատանք կա անելու, որից գլխավորը կարգավիճակային հարցերի դիտարկման անհրաժեշտությունն է՝ առաջին հերթին հաշվի առնելով այնտեղ ապրած և ապրող էթնո-դավանանքային խմբերի իրավունքները։

Նրա խոսքով, բոլոր փախստականները, տեղահանվածները իրավունք ունեն վերադառնալ Ղարաբաղ, իրավունք ունեն վերականգնել իրենց մշակութային, քաղաքակրթական և կրոնական արմատները։

Լավրովի կարծիքով, աշխատանքի կարևոր բաղադրիչ է լինելու մշակութային ժառանգության հարցը, որի ուղղությամբ աշխատանքը կվերականգնի ազգամիջյան ներդաշնությունը, համերաշխությունը և խաղաղությունը։

Ասուլիսի այլ հատվածում ևս նա անդրադարձավ կարգավիճակի հարցին՝ ակնարկելով, որ կարգավիճակի հարցը կարող է որոշվել միայն այն բանից հետո, երբ պարզ դառնա, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն նրանց, ովքեր ապրել են ԼՂ-ում և իրավունք ունեն վերադառնալ այնտեղ, և նրանց, ովքեր ապրում են այդ տարածքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular