ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, պետք է նաև իր հրաժարականը ստորագրեր. Արա Պապյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ շուտով Նիկոլ Փաշինյանն ինքն է պահանջելու իր հրաժարականը: Հասարակական-քաղաքկան գործիչն այսօր այս մասին հայտարարել է հանրահավաքի ժամանակ:

 «Թեպետ այժմ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հանգիստ չէ, բայց, այնուամենայնիվ, պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել և օր առաջ զբաղվել ադեկվատ քաղաքական գլուխ ձևավորելու գործով»,- ասել է նա:

 Սեֆիլյանը համոզված է, որ ժողովուրդը չի ներելու տեղի ունեցածը: Ուստի, շատ ճիշտ կլինի, որ հենց Նիկոլ Փաշինյանը նախաձեռնի իր հրաժարականի գործընթացը: «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Արա Պապյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը թեև կապ չունի 17 կուսակցությունների կողմից նախաձեռնած գործողությունների հետ, բայց վարչապետի հրաժարականի պահանջը նունն է։

 «Մենք ևս պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև անտարամաբանական է, որ պարտություն արձանագրած կառավարությունը և ղեկավարը մնան իշխանության ղեկին: Պատմության մեջ չլսված դեպք է, երբ պարտված կողմը շարունակի ղեկավարել երկիրը։ Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, պետք է նաև իր հրաժարականը ստորագրեր: Սա է ճիշտը»,- ասաց Պապյանը։

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular