ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին կարևոր է սթափ գնահատել իրավիճակը և չզբաղվել ինքնախաբեությամբ. Ռուբեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր մեր հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը ծանր վիրավոր է: Եվ այս իրավիճակում հարկավոր է զգոնություն ցուցաբերել և հիշել զոհված ու վիրավոր մեր զինվորների մասին:

 «Այսօր, իմ կարծիքով հարկավոր է հանդուրժողականություն ցուցաբերել և թույլ չտալ, որ այս ծանր իրավիճակում քաղաքացիական պատերազմ տեղի ունենա մեր երկրում: Պետք է հիշենք, թե այսօր ինչ ունենք: Ունենք բազմաթիվ ընտանիքներ, որոնք կորցրել են իրենց զավակներին, եղբայներին, ծնողներին, հարազատներին: Ունենք շատ վիրավորներ, որոնց խնդիրներով պետք է զբաղվենք: Ունենք Արցախից եկած հայրենակիցներ, որոնք նույնպես մեր հոգածության կարիքն ունեն: Այսինքն՝ այսօր մենք միմյանց հանդեպ հոգածություն ցուցաբերելու կարիք ունենք: Եվ սա ամենևին էլ չի նշանակում դավաճանել սեփական սկզբունքներին, հայացքներին, բայց կա գերագույն նպատակ՝ պետություն, որի շնորհիվ է միայն հնարավոր իրականացնել մեր ազգային բոլոր նպատակները: Առանց պետության, գաղութային մակարդակով հնարավոր չի լինի իրականացնել մեր իղձերն ու գաղափարները: Միայն ամուր պետությունն է, որը կարող է երաշխավորել մեր ապագայի ազգային նպատակներն ու պլանները: Ես չեմ կարծում, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգը, որևէ էտապում պետք է վերջակետ դնի որևէ հարցից հետո: Այս պահին կարևոր է սթափ գնահատել իրավիճակը, չզբաղվել ինքնախաբեությամբ: Պետք է հաշվի առնել, որ Արցախի հարցը դուրս է եկել տարածաշրջանից և դարձել է աշխարհաքաղաքական հարց, որտեղ բախվել են շատ խոշոր խաղացողների շահերը: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա ոչ մի իշխանություն հավերժ չէ և ես դեմ չեմ իշխանափոխությանը, բայց ամեն ինչ պետք է լինի օրենքով»,- ասաց Ռ. Բաբայանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular