Որքա՞ն է նվազելու գազի գինը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱռաջիկա 15 օրվա ընթացքում հայտնի կլինի ՝ որքանով է նվազելու գազի սակագինը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը։
Վերջինս նշել է, որ առաջնահերթությունը տրվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված անապահով քաղաքացիներին եւ բիզնեսը խթանող երկու ճյուղերին՝ գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն։
Նազարյանն ասել է, որ այնպես պետք է անեն, որ եթե մյուս բաժանորդների համար գազի սակագինը չնվազի, գոնե չբարձրանա։
«Կառավարության քաղաքականությունը այսպիսին է․ խնդիր է դրվել, որ այն մարդիկ, որոնք գրանցված են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում եւ նպաստ են ստանում, էդ տեսակ ընտանիքների համար շոշափելի նվազենցնենք էլէներգիայի եւ գազի սակագները։ Մենք այնպես կանենք, որ այն քաղաքացիները, որ գրանցված չեն եւ համարվում են ապահով, այն քանակով որ նվազելու է սակագինը, գոնե նրանցը չբարձրանա, բայց եթե հնարավարություն լինի, նաեւ նրանցն էլ նվազի։
Վարչապետն այնպես է խնդիրը դրել, որ ֆինանսական առումով այնպես լինի, որ որոշ չափով բոլորին էլ նվազի։ Ես ինքս էլ ձեր ասած կատեգորիայի մեջ եմ մտնում, չե՞մ ուզենա՝ մեր սակագինն էլ նվազի, կուզենամ։ Ես կարծում եմ հարցը առաջիկա 15 օրվա մեջ վերջնական լուծում կստանա, կառավարությունը շահագրգռված է որ շուտ լինի, հունվարից ոչ ուշ»,-մանրամասնել է Ռոբերտ Նազարյանը։
Վերջինս նշել է, որ նվազման չափը կախված կլինի ֆինանսական աղբյուրի հայտնի լինելուց հետո, որը կլինի առաջիկա 10-15 օրվա ընթացքում։
13