ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ճգնաժամը հաղթահարելու համար Հայաստանի վարչապետն իր ուղերձներում մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է համերաշխության կոչեր հնչեցնի. Աստղիկ Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Արդեն մի քանի օր է կազմակերպված ձևով պատրաստվում են տեսահոլովակներ և տարածվում ֆեյսբուքի տարբեր հարթակներով։ Տեսանյութերն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ դիրքերում կանգնած կամավորների, զինվորների շրջանում տարածվում է կեղծ տեղեկատվություն, որ իբր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղված են իրենց դեմ, որովհետև իրենք չեն պայքարել, և մենք կորցրել ենք Արցախը։ Երկրորդ կեղծ տեղեկատվությունը, որ տարածվել է, այն է, որ հողերի հանձնման միակ մեղավորը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու նախկիններն են։ Տեսանյութերում թիրախավորվում են քաղաքական ուժերը, հայտնի քաղաքական գործիչները։ Ո՞ւմ է պետք այս լարվածությունն այս օրհասական պահին, ինչո՞ւ են օգտագործվում առանց այդ էլ հոգեբանորեն ճնշված մեր հերոսների զգացմունքները, որոնք օրուգիշեր տեսել են ցավալիր իրողություններ, որոնք այս պահին չեն էլ հասկանում, թե քաղաքական ի՞նչ խաղեր տեղի ունեցան։ Ինչպես մեկ գիշերվա մեջ, առանց հանրային քննարկման, ստորագրվեց փաստաթուղթ, որը չի բխում Հայաստանի շահերից։ Այս իրավիճակում, պատերազմի դաժանությունը տեսած մարդկանց փոխանցելով նման տեղեկատվություն ի՞նչ ենք ակնկալում, որ վաղը հայը հային վերացնի, որ թշնամուն թողած իրար նկատմամբ ապրենք թույնի և մաղձի մեծ չափաբաժնում, որ բարեկամ, հարազատ, ընկեր իրար հայհոյեն, վիրավորեն, վարկաբեկեն։ Այս ճգնաժամը հաղթահարելու համար Հայաստանի վարչապետն իր ուղերձներում մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է համերաշխության կոչեր հնչեցնի, հերոսին արժևորի, վերացնի բացասական տոնայնությամբ բառերի օգտագործումը, մանիպուլյացիոն արտահայտությունները։ Եթե սա շարունակվի, ապա մեզ ավելի խորը ճգնաճամ է սպասվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular