ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը դադարեցված է, սկսվում է մշակութային ցեղասպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadamov.com-ն գրում է, որ ռազմական գործողություններն ավարտվել են Արցախի ողջ տարածքում և հարակից շրջաններում: Համաձայնագրով 7 շրջան, որոնք գտնվում էին հայերի վերահսկողության տակ, անցնում են Ադրբեջանին: Բայց Արցախը մնում է հայկական, և որպեսզի սուլթանը չմտածի այդ տարածքը զավթելու համար, այնտեղ են բերվում ռուս խաղաղապահներ: Ադրբեջանը ցնծում է  չհասկանալով, որ դատարկ տարածքներից բացի իրենք այլ բան չեն ստացել: Նրանց ոչ ոք Արցախը չի տվել: Այս ամենի իսկական ըմբռնումը սովորական ադրբեջանցիների մոտ կգա մի փոքր ավելի ուշ՝ երկրում համացանցը թույլատրելուց հետո: Բայց հայտնվում է մեկ այլ խնդիր, և սա հայկական ժառանգության խնդիրն է: Մեծ թվով հայկական եկեղեցիներ կընկնեն Ադրբեջանի տիրապետության տակ և իմանալով Ալիևի ցեղասպան քաղաքականությունը՝ դրանք կամ կկործանվեն, կամ կդառնան ալբանական: Որպես այս խոսքերի հաստատում ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ սկսել են ակտիվ գործողություններ: Սկսել են Դադիվանքի վանական համալիրից:

Ադրբեջանի մշակույթի նախարարը (սա արդեն իսկ ծիծաղելի է) հերթական թվիթն է տեղադրել, ըստ որի այս վանքը ինչ-ինչ պատճառներով ալբանական է դարձել: Սա նույն մշակութային ցեղասպանությունն է, որով զբաղվել և շարունակում են զբաղվել Ադրբեջանի իշխանությունները: Բոլորովին անհասկանալի է, թե ինչու հայկական հին տաճարը պետք է ալբանական լինի, բայց, ըստ երևույթին, Ադրբեջանի «ֆելիքի է» գիտնականները ( զվարճալի է) ավելի շատ բան գիտեն, քան աշխարհում որևէ մեկ այլը: Ադրբեջանցու փոշիացած ուղեղին ինչ որ բան ապացուցելու փորձը նախապես դատապարտված է ձախողման: Նրանք կշարունակեն պնդել, որ այդ ամենը իրենցն է՝  ալբանական: Ի՞նչ գործ ունեք դուք ալբանացիների հետ: Դուք անգամ դեռ չեք կարող որոշել, թե ով եք դուք՝ թուրք, ալբանացի թե կանաչ մարսեցի:

Հայկական ամեն ինչը ոչ հայկականի վերածելը մշակութային ցեղասպանություն է: Եվ դա արել և անում է այն ազգը, որը ամենաշատը հարյուր տարեկան է: Երբ չկա քո սեփական մշակույթը, ուրեմն պետք է գողանալ ուրիշներից և դարձնել քո սեփականը: Դուք չեք հաղթել, հայերը չեն պարտվել: Ռուսաստանը և Պուտինը պատերազմը դադարեցրեցին այնպես, որ ո՛չ Ալիևը, ո՛չ էլ Փաշինյանը ոչինչ չկարողացան անել: Ինչո՞ւ Ադրբեջանը չհաղթեց: Չէ որ Ալիևը գոռում էր, և մենք գնում ենք դեպի վերջ, և հանկարծ նա կանգ առավ: Չե՞ք հասկանում, որ ոչ ոք Ղարաբաղը չի տալիս Ադրբեջանին: Արժե՞ր սկսել այս պատերազմը: Հազարավոր սպանվածներ երկու կողմից էլ: Դե ասեք, ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Հայերը այլևս երբեք չեն ապրի անապատային քոչվոր բարբարոսների կողքին: Իսկ ադրբեջանցիները երբեք չեն փոխվի, և հայկական ամեն ինչի ոչնչացումը, ինչպես միշտ, կշարունակվի ամբողջ աշխարհի լուռ համաձայնությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular