ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե նախկինում առաջարկված բանաձևերը կյանքի կոչվեին թեկուզ 2 տարի առաջ, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի. Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված վերջին եռակողմ պայմանավորվածություններին նշել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանաձև, որը դեռ մի քանի տարի առաջ ընդունելը թույլ կտար խուսափել արյունահեղությունից։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալմանը նախորդել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և առաջին հերթին Ռուսաստանի կարգավորման որոշակի բանաձևեր առաջարկելու տարիների փորձերը»։

«Այդ բանաձևերը գոյություն ունեն, դրանք քաջ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, սակայն, ցավոք, դրանք այս կամ այն պատճառով չեն գործել», - նշել է Պեսկովը՝ հավելելով, որ անգամ երկու տարի առաջ դրանք ընդունելը թույլ կտար խուսափել նման հետևանքներից։

«Եթե դրանք կյանքի կոչվեին թեկուզ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի և կհաջողվեր խուսափել հազարավոր երիտասարդ հայերի և ադրբեջանցիների մահից», - հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular