ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի օտարերկրյա գրոհայինները լքեն ԼՂ-ն. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա գրոհայինների ներկայության հարցը լուծվելու է։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել։ Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ հարցի լուծման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր կողմերը։

«Այս տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ հետաքրքրված բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու ուղղությամբ», - նշել է դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular