ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկիչները չեն անհետացել կամ՝ գոլորշիացել, նրանց դեմ պայքարը դեռ ուժի մեջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա զինյալների ներկայության հարցը կլուծվի:

«Զինյալները, որոնք տեղափոխվել են, ցավոք, չեն անհետացել, չեն գոլորշիացել: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այս հարցը կլուծվի, և բոլոր կողմերը, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ այս տարածաշրջանում, պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու համար»,- ասել է Զախարովան:

Մինչ Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական գործընթացներ, բոլորի ուշադրությունը, կարծես, շեղվել է ահաբեկիչների թեմայից ու այն հանգամանքից, որ 44 օր ու գիշեր հայոց բանակն ու հայ զինվորը կռվել է մինչև ատամները զինված ահաբեկիչների դեմ: Եվ, ինչպես Մ. Զախարովան է ասում՝ դրանք չեն գոլորշիացել կամ անհետացել: Նրանք շարունակում են մնալ իրենց տեղերում, ինչը, բնականաբար բխում է թուրք-ադրբեջանական նենգ շահերից: Ստացվում է, որ ներկա սահմանները պաշտպանելուց բացի դրանց դեմ պետք է շարունակի պայքարել նաև հայոց բանակի զինվորը, որն այսօր գտնվում է բավականին ծանր բարոյահոգեբանական իրավիճակում, և ավելի քան երբևէ հասարակության աջակցության կարիքն ունի:

Բայց, ինչպես երևում է, այդօրինակ հարցերն այսօր մղվել են երկրորդ պլան, քանի որ արդեն մի քանի օր է` միացել է տարածքների հանձնման հետհաշվարկը: Այդուհանդերձ, պետք չէ, մոռանալ, որ նման խառը իրավիճակներում է, որ չպետք է մոռանալ այն մասին, որ թշնամու երախը դեռ չի փակվել և ամենափոքր անզգուշության դեպքում նա կրկին գործի է դնելու իր նենգ պլանները: Եվ, եթե չկարողանա լայնածավալ հարձակում իրականացնել, ապա իր ոճին հավատարիմ շարունակելու է տարբեր ձևերով վնաս պատճառել թե՛ ահաբեկիչների միջոցով, և թե՛ այլ ձևերով: Պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր կտրված հայի գլխի համար թուրք-ադրբեջանցիները ահաբեկիչներին խոստացել են 100 դոլար պարգևատրում, որը ցավոք, դժվար թե հրադադարի համաձայնագրով չեղարկվեր:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular