ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն, ընդհանուր առմամբ, ԼՂ է ուղարկել ռուս խաղաղապահներին տեղափոխող 42 ինքնաթիռ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահների ևս 8 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը: Հայտնի

 «2020 թվականի նոյեմբերի 13-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ -76 տեսակի 8 ինքնաթիռ արդեն օդ են բարձրացել Ուլյանովսկ-Արևելյան օդանավակայանից», - ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունում հստակեցրել են, որ մեկ ինքնաթիռում գտնվում են 10 ծանրաքարշ մեքենա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև ավելի քան 100 խաղաղապահ զինվոր:

 «ՌԻԱ Նովոստի»-ն հավելում է, որ ՊՆ փոխանցմամբ՝ ՌԴ-ն ԼՂ է ուղարկել ռուս խաղղապահներին տեղափոխող 42 ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular