ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեփական բացառիկության մտքերով տարված «Իմ քայլը» չի կարողացել իր շուրջը նայել. Վարդան Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը 1or.am-ի հետ զրույցում անդադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրած Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարությանը նշեց, որ այն միանշանակ կապիտուլյացիայի մասին է, սակայն, ճիշտ դիվանագիտական քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր կլինի ստանալ ավելին, քան այն՝ ինչ նշված է փաստաթղթում: Հարությունյանի կարծիքով՝ թեև նման հնարավորություն կա, սակայն դա չի կարող իրականացնել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա քաղաքական թիմը:

«Այդ քաղաքական թիմը ցույց տվեց, որ իրենք նման կարողություններ չունեն: Կարծում եմ, որ եթե իշխող քաղաքական ուժը այս տարիների ընթացքում չդրսևորեր մաքսիմալիստական կեցվածք, ապա մեզ կհաջողվեր շատ հարցերից խուսափել: Սեփական բացառիկության մտքերով տարված «Իմ քայլը» չի կարողացել իր շուրջը նայել: Եթե մի կողմ դնեն իրենց բացառիկության սիդրոմը կկարողանան նաև գիտակցել, որ պետք է մի կողմ դնեն ամեն ինչ և թույլ տան այլ կարող ուժերի անել ամեն ինչ, որպեսզի այս փաստաթղթից հնարավոր լինի քաղել ինչ որ հնարավոր է»,- ասաց Վ. Հարությունյանը:

Նա նշեց, որ վերջին տարիներին Ադրբեջանը բացահայտ սպառնալիքներ էր հնչեցնում, որը, փաստորեն լուրջ չի ընդունվել իշխող կուսակցության կողմից: Մինչդեռ, իրավապաշտպանի կարծիքով՝ պետք է լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած ուժերը հասկանային, որ գալիս են ոչ թե իշխանությունը վայելելու, այլ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

«98 թվականից մինչ օրս չենք ունեցել այս ծանրագույն խնդիրները լուծելուն պատրաստ իշխանություն: Բոլորը այլ խնդիրներով են զբաղված եղել: Ադրբեջանը տարի առ տարի, օր առ օր զգացել է իր առավելությունը Հայաստանի նկատմամբ: Մենք պետք է հաշվի նստենք իրականությունների հետ և հասկանանք, թե որոնք պետք է լինեն հետագա քայլերը: Իմ կարծիքով պատերազմի ժամանակ նախաձեռնությունը Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում էր և նրանք կարողացան թելադրել այն՝ ինչ ուզում էին»,- ասաց Վ. Հարությունյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular