ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցածի պատճառով դեռ երկար ժամանակ հասարակության մոտ կոնսենսուս չի կարող լինել. Բորիս Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ չէ, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակով պայմանավորված լարվածություն է առաջանում երկրի ներսում: Հայաստանը, ցավոք տեսել է աղետալի հոկտեմբերի 27, մարտի 1: Մեծ ջանքերի շնորհիվ թեև հնարավոր է եղել երկիրը զերծ պահել հնարավոր ցնցումներից, բայց դրանց հետևանքները վերացնելու համար բավական ժամանակ է պահանջվել: Այսօր ևս երկիրը հայտնվել է հերթական ցնցումների մեջ, որը կարող է բավական լուրջ հետևանքների պատճառ դառնալ: Այդ ամենից խուսափելու համար հարկավոր է պահպանել զգոնությունը, հաշվի առնելով այն փաստը, որ հրադադարի պայմանգիրը դեռ պատերազմի ավարտ չէ և ներքին անկայությունը կարող է անդառնալի հետևանքների առջև կանգնեցնել բոլորին:

 «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած ներքաղաքական պրոցեսների ժամանակ հարկավոր է պահպանել զգոնություն, որպեսզի քաղաքացիական պատերազմ չհրահրվի:

 «Տեղի ունեցածի պատճառով, բնական է, դեռ երկար ժամանակ հասարակության մոտ կոնսենսուս չի կարող լինել: Ուստի, պետք է համախմբման քայլեր իրականացնել: Որպեսզի կարողանանք հաղթահարել այս իրավիճակը, պետք է ամեն ինչ անել, որ ողջ հանրությունը սկսի քայլեր իրականացնել զոհվածների, տեղահանվածների, վիրավորների հարցերը կարգավորելու ուղղությամբ: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք խուսափել իրադարձությունները սրելու հեռանկարից: Չի կարելի բռնությունների կոչեր արտահայտող նյութեր հրապարակել: Դա է՛լ ավելի կսրի իրավիճակը, քանի որ կան մարդիկ, որոնք պարտության պատճառով ցասում են ապրում և կարող են այդ հոգեվիճակի պատճառով ընկնել բացասական ալիքի հորձանուտ, որը է՛լ ավելի կսրի իրավիճակը»,- ասաց Բ. Նավասադյանը:

 Ավելի վաղ «Երևանի մամուլի ակումբի» նախագահը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարել էր գրառում, որում նշում էր, որ իշխանական պատգամավորներն նման իրավիճակում իրավունք չունեն լռելու: Ավելին, պետք է ակտիվ քայլեր իրականացնեն, որպեսզի երկիրը զերծ պահեն անհարկի ցնցումներից:

 «Վերջին անգամ եմ դիմում իմքայլական պատգամավորներին: Իրականացրեք ձեր քաղաքաքան առաքելությունը, որպես խորհդարանական հանրապետության օրենսդիր մարմնի մեծամասնություն: Հրապարակայնորեն ներկայացրեք, ինչպիսի ելքեր եք տեսնում և ինչ կոնկրետ քայլեր ձեռնարկում ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Եթե դա այսօր էլ չանեք, ուրեմն ինքնակամ հրաժարվում եք ընդհանրապես որևէ քաղաքան գործոն լինելուց, ճանապարհ բացելով հակասահմանադրական զարգացումներին, որի հիմանական պատասխանատուն հենց դուք եք դառնալու»:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular