ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշչենկոն նկարագրել է, թե ինչ կստանա Ռուսաստանը, եթե Հայաստանում տապալեն Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղում հրադադարի ռեժիմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլացել են: Եթե ​​նրան տապալեն ռազմական պարտությունից վիրավորված մարդիկ, ապա իշխանության կգան գուցե և ոչ ամբողջությամբ ռուսամետ, բայց հաստատապես ոչ Սորոսական ուժերը: Նման կարծիք է հայտնել «Россия сегодня» լրատվական գործակալության սյունակագիր Ռոստիսլավ Իշչենկոն «Ukraina.ru» հրատարակության իր սյունակում:

Լեռնային Ղարաբաղում մեկուկես ամիս կատաղի մարտերից հետո Բաքուն և Երևանը, Ռուսաստանի միջնորդությամբ, պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Հայկական կողմը համաձայնվել է մի քանի շրջաններ, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի մասը տալ Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքով երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ՝ 1 960 զինծառայողով: Այդ ընթացքում Երևանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ Փաշինյանի: Ըստ փորձագետի, այնուամենայնիվ, անգամ եթե Փաշինյանը մնա՝ նա ոչ մի դեպքում չի խանգարի Մոսկվային:

«Կրեմլի որոշումներից կախված, բայց միևնույն ժամանակ արմատապես արևմտամետ լինելու համբավ ունեցող թույլ վարչապետը այն է, ինչի մասին կարելի է միայն երազել: Փաշինյանի վարչապետության դեպքում բոլոր հայկական խնդիրները կգցվեն Միացյալ Նահանգների և Սորոսի վրա, մինչդեռ Ռուսաստանը կշարունակի վճռական ազդեցություն ունենալ Անդրկովկասի իրավիճակի վրա, - գրել է Իշչենկոն իր «Ղարաբաղի դասը Լուկաշենկայի համար» սյունակում: Որքան էլ տարածաշրջանում իրավիճակը Ռուսաստանի համար տհաճ է թվում, բայց Ռուսաստանն ի վերջո միայն կամրապնդի իր դիրքերը, և նույնիսկ իր թշնամիներն ու անհավատարիմ դաշնակիցները կնպաստեն այդ ամրապնդմանը, հավելել է քաղաքագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular