ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական գարբաչովականությանը կարող է հաղթել միայն ազգային ոգին. Կուրղինյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru-ն գրում է, որ ըստ «Ժամանակի իմաստը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանի Ղարաբաղի բանակը հերոսաբար պաշտպանել է Շուշին, բայց այն վերջնականապես հանձնել են Գորբաչովի հայ ժառանգները:

«Այս պատերազմի մասին չի կարելի խոսել որպես ռազմական ներուժի փոխհարաբերությամբ պատերազմ: Ըստ էության, Հայոց բանակը պատշաճ կերպով անգամ չի մտել պատերազմի մեջ: Ղարաբաղի բնակիչները և հայ կամավորները հերոսաբար կոտրել են ադրբեջանական բանակի, թուրքական բրիգադների և թուրքական հատուկ նշանակության ջոկատների ողնաշարը: Բայց ամեն ինչ կորցվում է, երբ գալիս է Գորբաչովը, քանի որ կապ չունի թե ինչ բանակ ունես դու: Այն ժամանակ էլ ԽՍՀՄ-ում օդանավակայաններից ոչ մի ինքնաթիռ չէր բարձրացել, ոչ մի տանկ չէր շարժվել տեղից, բայց ամեն ինչ ոչնչացվել էր: Գորբաչովյան այս շարժումը Հայաստանում կարող է ճնշվել միայն մեկ բանով՝ հայ ազգային ոգու վերելքով», - ասել է Կուրղինյանը:

Քաղաքագետը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ սիրված կերպար է՝ մանր, խղճուկ ու աննշան մարդ, ում Հայաստանը պետք չէ, և որը ներքուստ արհամարհում է այդ երկիրն ու իր ժողովրդին: Եվ երբ այդպիսի մարդիկ իշխանության են գալիս հեղաշրջումների կամ գունավոր հեղափոխությունների ֆոնին, դա հանգեցնում է երկրների մահվան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular