ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կստանա Հայաստանը անբարենպաստ պայմաններով Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելուց հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

newsone.ua-ն գրում է՝ կնքված պայմանագիրը ինչ է տալիս կողմերին․

- Հայաստանը պահպանում է (չնայած տարածքային տեսակետից կտրտված և չճանաչված) Ղարաբաղը պատերազմում պարտություն կրելու վիճակում: Սա կապիտուլացիա չէ, այլ ավելի շատ խաղաղություն է։

- Ղարաբաղցի հայերն իրենց սահմաններում ստանում են ռուսական ( ոչ թե հայկական) բանակ, ինչը բարձրացնում է նրանց անվտանգությունը և նվազեցնում է ապագայում հակամարտության լայնամասշտաբ սրման հավանականությունը (Կովկասում հիշում են Հարավային Օսիան և Աբխազիան):

- Ադրբեջանը և Թուրքիան հաղթել են պատերազմում, և Ադրբեջանը վերականգնում է վերահսկողությունը ԼՂՀ շուրջ գտնվող բոլոր ադրբեջանական տարածքներում (այսպես կոչված «անվտանգության գոտի») և բուն ԼՂՀ-ի տարածքի մի մասի վրա։

- Ադրբեջանը տրանսպորտային հասանելիություն է ստանում դեպի Նախիջևան և, հնարավոր է, ցամաքային միջանցք դեպի Թուրքիա:

- Թուրքիան Կովկասում հայտնվում է որպես լուրջ քաղաքական և ռազմական խաղացող, մեծացնում է իր ազդեցությունն Ադրբեջանում:

- Ռուսաստանի Դաշնությունը մեծացնում է իր ներկայությունը Կովկասում, Ազդեցությունը Հայաստանում (Մայդանից հետո թուլացած) գումարած  վերահսկողությունը ԼՂՀ-ում։

- Տեղի է ունենում Հայաստանի վարչապետի փոփոխություն, որը բխում է Ռուսաստանի Դաշնության շահերից։

- ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների Մինսկի ձևաչափը դառնում է ապարդյուն և դադարում է գոյություն ունենալ (ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա նվազում է), եթե իհարկե Ռուսաստանը և Թուրքիան չեն ցանկանում դա օգտագործել որպես համաձայնագրերի կատարման վերահսկման գործիք:

- Փախստականները հնարավորություն են ստանում վերադառնալ իրենց տները:

Կրիտիկական պահերը.

- Հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղի անվերահսկելի տարածքը համարել իր սեփականը։

- Երկրների առաջնորդների հայտարարությունը ցածր միջազգային իրավական արժեք ունեն, և նպատակահարմար է այս ամենին ներգրավել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

- Համաձայնագրի պահանջները վերահսկելու մեխանիզմները փխրուն են և կարող են խաթարվել ցանկացած պահի։

- Տեղի է ունենալու տարածաշրջանի հետագա ռազմականացում սիրիական թատերաբեմից գրոհայինների և Իրանի աստիճանական ներգրավման հետևանքով։

- Հազարավոր մարդիկ են զոհ դարձել Ղարաբաղյան այս պատերազմին:

Հ․Գ․  Տապալված ռուսական ուղղաթիռը գուցե դարձել է «խաղաղության պատճառ», այլ ոչ թե պատերազմի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular