ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը չի բացառել, որ միլիոնավոր քվեներ կարող են կեղծված լինել դիտորդների բացակայության ժամանակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ նոյեմբերի երեքին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները կեղծված են՝ հայտարարելով, որ միլիոնավոր ձայներ կարող են կեղծված լինել, քանի որ դիտորդներին թույլ չեն տվել հետևել գործընթացին:

Թրամփը Washinhton Examiner հրատրակության հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է «քվեաթերթիկների՝ ձեռքով վերահաշվարկի» միջոցով Ջորջիա նահանգում հաղթանակ տանել: 

«Ջո՛րջիա, մենք պատրաստվում ենք հաղթել: Ձեռքով հաշվարկն ամենալավ տարբերակն է»,-ասել է նախագահը:

Միչիգան և Փենսիլվանիա նահանգներում տիրող իրավիճակի մասին խոսելով՝ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քվեների հաշվարկման ամենակարևոր պահին դիտորդների և վերհսկող մարմինների բացառման առնչությամբ կարևոր քայլերը: 

«Չեն թողել, որ մեր դիտորդներն ու վերահսկողներն իրենց գործն անեն: Դա մեծ խնդիր է: Պետք է դեն նետեն այն քվեները, որոնք հաշվարկվել են նրանց բացակայության ժամանակ: Դատարան ենք դիմել, դատավորը հրամայել է, որ վերադառնան դիտորդները, սակայն դա երկու օր անց է եղել, ուստի՝ միլիոնավոր քվեներ կարող էին այդ ընթացքում կեղծվել»,- հայտարարել է Թրամփը: 

Հիշեցնենք, որ լրատվականների փոխանցմամբ՝ Ջո Բայդենը 290 ընտրիչի ձայնով հաղթանակ է տարել ընտրություններում, սակայն Թրամփն ու իր թիմը հրաժարվել են ընդունել արդյունքները: Թրամփի՝ ընտրությունների կեղծման մասին հայտարարությունները առաջացրել են մտավախություններ առ այն, որ մոտ ապագայում երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular