ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ամենը կարող է շատ ծանր հետևանքներ առաջացնել, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ. Աշոտ Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» զբաղվում է հրապարակվող նյութերի բովանդակության ուսումնասիրությամբ: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ պատերազմը դադարեցնելուց հետո տեղեկատվական հոսքերը բավական շատացել են ու դարձել հակասական, ուստի՝ ներքին մեդիապատերազմի պայմաններում մաիպուլյանցիաների հնարավորությունը շատ մեծ է, որը կարող է շփոթություն առաջացնել հասարակության շրջանում:
 
«Հասարակ քաղաքացին չի կարողանում կողմնորոշվել, դրա պատճառով կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից: Ուստի, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն պաշտոնական տեղեկատվության սով չառաջացնելու համար: Դա կօգնի պահպանել երկրի ներքին կայունությունը, ինչն այս օրերին խիստ անհրաժեշտ է»,- ասաց Ա. Մելիքյանը:
 
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում հայտնվող ատելության խոսքը, թշնամանքը, հայհոյախառը արտահայտությունները, ցավոք տեղ է գտել նաև Հանրային հեռուսատատեսությունում, ինչը անթույլատրելի է ու մտահոգիչ:
 
«Ստացվում է, որ ոչ միայն ըննդիմադիր ուժերը խտրականություն չեն դնում իրենց պայքարի միջոցների առջև, այլև իշխանությունն է սկսել անցնել բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները: Այս ամենը կարող է շատ ծանր հետևանքներ առաջացնել, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ: Ուստի, իշխանությունները պետք է կարողանան պահպանել խոսքի հիգիենան, որպեսզի ներքաղաքական և հասարակության տարբեր շերտերի մոտ առկա դժգոհությունները դուրս չգան թույլատրելիի սահմաններից: Երբ երկիրը կանգնած է ներքաղաքական, սոցիալական, հումանիտար ճգնաժամի եզրին, պետք է ամեն ինչ անել, որ այն թուլանա: Ես ափսոսում եմ, որ թշնամանքի խոսքը տեղ է գտնում նաև Հանրային հեռուստատեսության եթերում: Ցավալի է նաև, որ նույնիսկ հեղափոխությունից հետո հեռուստաընկերությունն իր էությունը չփոխեց և շարունակեց մնալ որպես իշխանության տրիբունա»,- ասաց Ա. Մելիքյանը:
 
Գևորգ Ղևոնդյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular