ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ժամանակավորապես գտնվող արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։«Այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը ներկայացրել եմ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու միջոցառումը»,- նշված է գրառման մեջ։

Նախարարը հստակեցնում է` աջակցությունը միանվագ է և կտրամադրվի Արցախի հաշվառում ունեցող և փաստացի Հայաստանում գտնվող անձանց։

Միաժամանակ, նրա խոսքով, մեկանգամյա այդ միջոցառմանը զուգահեռ վարչապետի հանձնարարականով Արցախի կառավարության հետ կձևավորվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular