ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացական իշխանությունները փորձում են իրենց բաժին կայությունն ապահովել եռացող այս տարածաշրջանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Այն, որ Հարավային Կովկասը հայտվել է աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում՝ երկու կարծիք լինել չի կարող: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմը, որը շատ փորձագետների կարծիքով՝ դեռ վաղ է ավարտված համարելը, ռեալ շանս ուներ վերածվելու տարածաշրջանայն պատերազմի: Ու թեև Ռուսաստանի ջանքերի շնորհիվ այն, կարելի է ասել, որոշ առումով կասեցվեց, սակայն տարածաշրջանը դեռ շարունակում է եռալ: Դեռևս առկա են անկայունության ծավալման և տարածաշրջանը հակամարտության գոտի դարձնելու թուրքական նկրտումները, որը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ: Ուստի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հնարավոր բացասական հետևանքները կանխելու համար հարկավոր է ձեռքը պահել տարածաշրջանային զարգացումների զարկերակին:

 Ռուս փորձագետների կարծիքով Վրաստանում տեղ ունեցած ընտրությունների արդյունքերի վիճարկումը և չմարող նոր բողոքի ցույցերը ևս հարկավոր է դիտարկել այս համատեքստում: Եվ պատահական չէ Վրաստանի իշխանությունների կողմից պարետային ժամ սահմանելու մասին որոշումը, որը կարող է զգալիորեն նվազեցնել ոչ միայն բողոքի ալիքի հետագա զարգացումը, այլև սանձել տարածաշրջանային իրադարձությունների վտանգավոր զարգացման հեռանկարները:

 Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ դեռևս Հարավային Կովկասը մաքրված չէ Թուրքիայի կողմից տարածաշրջան ներմուծած ահաբեկիչներից, ինչը վտանգ է ներկայացնում ո՛չ միայն Հայաստանի, այլև՝ Վրաստանի ներքին անվտանգության և կայունության պահպանման համար: Ուստի վրացական իշխանությունները ճնշելով ընդիմության քայլերը փորձում են իրենց բաժին կայությունն ապահովել եռացող այս տարածաշրջանում: 

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular