ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտո՞ն, թե՞ խիղճ ու համոզմունք. իշխանության «թիկունքի գիծը» նոսրանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում սկսել է մի գործընթաց, որը այլ կերպ, քան հրաժարականների շքերթ չես անվանի: Ճիշտ է այս պահին զբաղեցրած պաշտոններից հեռանում են հիմնականում միջին օղակի ներկայացուցիչները, սակայն գործընթացը արդեն կա և այն չնկատելու տալ իշխանությունները պարզապես չեն կարող: 

ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Իր դիմումի մեջ վերջինս, մասնավորապես, նշել է՝ «Գիտակցելով վարչապետի աշխատակազմում իմ գտնվելու անպատեհությունը, ինչպես նաև ականատես լինելով ՀՀ վարչապետի դիվանագիտական պարտությանը, այդ պարտությունը և սեփական պաշտոնավարման անպատեհությունը չընդունելու համառությանը, որի արդյունքում վտանգվում է մեր Հայրենիքի և մեր ապագան՝ համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս և խնդրում եմ ազատել ինձ իմ զբաղեցրած պաշտոնից»։ 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը նույնպես հրաժարական է տվել: Նա նշել է․ «Հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։ Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք և զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։ Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները: Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաև ռազմադաշտում։ Խնդրում եմ ընդունել հրաժարականս»: 

«Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նանա Գնդոյանը նույնպես հրաժարական է տվել: Նա գրել է․ «Իմ մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իմ խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ: Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին, ես մնում եմ հավատարիմ Անդրանիկ Օզանյանի կողքին կռված իմ նախնու հայկական գենին ու արյանը: Ես ընտրում եմ հայրենիքը, իմ տղան, ում անունն Արամ Մանուկյանի պատվին է դրված, չի՛ ապրելու թուրքի տակ»: 

«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը վայր է դրել մանդատը: Պատճառը՝ հայտարարության ստորագրաման մասին տեղյակ չլինելը և այդ պայմանների հետ համաձայն չլինելն է: 

Ինչպես նշեցինք՝ հրաժարականները դեռևս վերաբերվում են միայն միջին շղթային և չեն շոշափում իշխանության վերին էշելոնները: Սակայն, եթե իրավիճակը շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին կա այս պահին, ապա դժվար չէ կռահել, որ Փաշինյանի կողքից հեռանալու են նաև իր բարձրաստիճան թիմակիցները: Վերջիններս, ունենալով քաղաքական հոտառություն, հասկանում են, որ Փաշինյանի լեգիտիմության պաշարը սպառվում է ժամ առ ժամ: Միակ տարբերակը, որով այսօր իշխանությունները փորձում են կանգնեցնել թիմի կազմաքանդումը, դա այսպես կոչված՝ Ֆեյքերի ֆաբրիկայի կտրուկ ակտիվացումն է և թիրախային աշխատանքը, եթե դա կարելի է, իհարկե, այդպես անվանել, ուղղված Փաշինյանի և իշխանությունների այս քայլը դատապարտողների դեմ: Գեներացվող ատելությունը որևէ կերպ չի կարող լուծել հայ ժողովրդի առաջ ծառացած բազում խնդիրները և դա սկսում են հասկանալ նաև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները… 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular