ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել էր, որ ինքն ու իր ՔՊ կուսակցությունը որոշել են պատկերավոր ասած` գնալ «հաջորդական սխալների» ճանապարհով՝ ազատելով իրենց «ճշտի համընդհանուր ընկալման կապանքներից»։ Մի՞թե այդ սխալները չեն, որ հանգեցրին Արցախի ներկայիս իրավիճակին։

Երբ 2018 թվականի ամռանը ցուցարարների մի խումբ ներխուժեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք, ու հոգևորականությունը ստիպված եղավ դիմել իշխանության օգնությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկեղեցին պետությունից անկախ է, ու ինքը ճիշտ չի համարում եկեղեցու գործերին միջամտելը։ Փաստացի, նա կաթողիկոս Գարեգին Բ-ին թողեց, որ ինքնուրույն լուծի իր եկեղեցական համայնքի հարցերը։

Շուրջ երկու տարի անց Արցախի հարցով վրդովված Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիները» սկսեցին քանդել արդեն երկրի ոչ թե հոգևոր, այլ աշխարհիկ առաջնորդի` վարչապետի աշխատասենյակը։ Ի՞նչ արեց Փաշինյանը։ Պարզապես թաքնվեց բունկերում՝ հաջորդ օրը կառավարության շենքի դիմաց ոստիկանության ջոկատներ դնելով։

Պարոն վարչապետը դեռ վերջերս պատասխանելով փախուստի մեջ գտնվող իր ընդդիմախոսի՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ներկայիս իշխանության հասցեին տան միջավայրից հնչեցրած մեղադրանքներին, խորհուրդ տվեց նրան սկզբից դուրս գալ խոհանոցից, նոր միայն արտահայտել իր դիրքորոշումը։ Բայց ինչո՞ւ մենք չտեսանք վարչապետի, որը կպարզաբաներ Արցախի շուրջ իր որոշումը ոչ թե տեսախցիկի առջև, այլ նայելով քաղաքացիների աչքերին։

Փաշինյանի «լայվերը» Facebook- ում ու Ղարաբաղում կրած պարտության պատճառները բացատրելու փորձերն ավելի շատ հարցեր են ծնում, քան պատասխաններ տալիս։

armeniasputnik.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular