Նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՒշադրություն
Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով:
Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գատում:
Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց:
Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ:
Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:
Գագիկ Սուրենյան