ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ. 2017 թվականի բյուջեն չի խեղդելու տնտեսությունը (ֆոտոռեպորտաժ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

2017 թվականին Հայաստանի կառավարությունը կանի անհրաժեշ ամեն ինչ՝ աճ եւ մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով՝ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է հասկանալի լինի հանրությանը, իսկ գործընթացները՝ թափանցիկ: Միաժամանակ, կառավարությունը կոշտ քաղաքականություն է վարելու՝ դեֆիցիտի աճից խուսափելու համար:
«Մենք չենք խեղդելու տնտեսությունը, բիզնեսին վերարտադրության հնարավորություն ենք տալու, բայց նաեւ խիստ ենք լինելու, որպեսզի չավելացնենք բյուջեի դեֆիցիտը»,- նշել է Կարապետյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular