ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեղքեր», որի համար չեն «սիրում» Քոչարյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փաշինյանական քարոզչամեքենան, կատարելապես տապալելով պ տառով սկսվող ցանկացած նորմալ բան՝ պետություն, պատիվ, պատասխանատվություն, շարունակում է գարշահոտ տարածել՝ չկարողանալով զսպել իր ահ ու սարսափը ՀՀ միակ ղեկավարից, ով գրեթե զրոյական վիճակում գտնվող երկիրը իր հաջորդին հանձնեց կայուն, ծաղկող, հզորացող վիճակում...
 
Ցանկացած տան մեջ, տրանսպորտում, հանրային վայրերում հնարավոր չէ չլսել, որ Քոչարյանի ժամանակ լավ ենք ապրել, աշխատանք ենք ունեցել, երկիրը եռում էր, համատարած շինարարական բում էր... Դա բոլորը գիտեն, բայց ականջները կախ լսում են նիկոլական ժեխի գարշահոտը, ով փորձում է իր ապիկարության ու փնթիության մեղքը բարդել իր նախկինների վրա...
Ո՞ր մեղքի համար չեք սիրում Քոչարյանին... Որ ավերակներից երկիր շենացրե՞ց, որ ամբողջ երկիրը շինհրապարակներ սարքե՞ց, որ ղեկավարեց ու փառքով պսակե՞ց Արցախի ինքնապաշտպանությունը, ի տարբերություն տակները լցրած դասալիքների, ովքեր զինվորին միայնակ թողեցին անօդաչուների դեմ ու վախից շալվարները լցրած ստորագրեցին այն, ինչ դեմ տրվեց... Ամբողջ կյանքում սևացրիր քո երկրի ղեկավարներին, Ալիևին անվանեցիր կիրթ, լկտի պոռոտախոս, ու երկիրը սարքեցիր թշվառ գավառ..
 
Է՞լ որ մեղքի համար չեն սիրում Քոչարյանին, որ փնթի հարբեցողի նման տափակ բաներ չի ասու՞մ՝ սիրում եմ, խոնարհվում եմ, զահրմար եմ անում, այլ ձեռքը խփում էր սեղանին ու բոլորը դողում էին նրա ներկայությունից, ոչ թե քո նման ձեռ են առնում ու քմծիծաղով լսում տափակ ելույթներդ...
Սթափվեք, վերջապես բավական ա ուտեք էդ կտերը... Ձեր կույր ատելությամբ ու անմակարդակ բամբասանքով երկիրը սարքեցիք դժոխք...
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular