Պատմության այս օրը (նոյեմբերի 16)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Հանդուրժողականության միջազգային օր, Անոռեքսիայի (նիհարություն, սով) դեմ պայքարի համաշխարհային օր, Էստոնիա՝ Ինքնիշխանության հռչակման օր,Իսլանդիա՝ Իսլանդերենի օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրության օր, Կուբա՝ Սուրբ Քրիստոբալի օր, Ուկրաինա՝ Ռադիոյի, հեռուստատեսության և կապի աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1904 – ծնվել է հայ սովետական ճարտարապետ Միհրան Մխիթարյանը։
1912 – ծնվել է ճարտարապետԼևոն Բաբայանը:
1923 – ծնվել է նկարիչ Վահրամ Խաչիկյանը:
1933 – ծնվել է գրականագետ Զավեն Ավետիսյանը։
1939– ծնվել է նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
1951– ծնվել է Հայաստանի ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը։
1959 – ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արթուր Անդրանիկյանը:
1966 - վախճանվել է հայ խորհրդային ագրոկենսաբան Արտավազդ Ավագյանը:
1967– ծնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
1972 – ծնվել է ռուսագիր գրող և հոգեբան Գերասիմ Ավշարյանը:
1988 - Երևանում կայացած բազմահազարանոց հանրահավաքի պահանջով ՀՍՍՀ-ի Գերագույն խորհուրդը մերժել է ԽՍՍՀՄ սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը Հայաստանում, միաժամանակ սկսվել է համահայաստանյան գործադուլ:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հասարակածային Գվինեայի հետ:
1996 – ծնվել է հետմահու Արցախի հերոս դարձած Ռոբերտ Աբաջյանը։
2006 - Երևանի Կասկադի դիտահարթակը համալրվել է միջազգային ճանաչում ունեցող քանդակագործ Փոլ Քոքսի «Ահոյ» քանդակով:
- սկսվել է ռուսաստանյան զորախմբի սպառազինության դուրսբերումը Վրաստանից և այնտեղից առաջին գնացքն է ուղևորվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան:
2007- Երևանի կենտրոնում բացվել է Հյուսիսային պողոտայի Տերյան-Աբովյան հատվածը:
2013 - վախճանվել է արքեպիսկոպոս Արսեն Բերբերյանը:
2017 - Խորհրդարանը միաձայն ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը, ըստ որի բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27-ն անց քաղաքացիները հնարավորություն են ստացել գումարով ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
42 մ.թ.ա. - ծնվել է Հռոմի երկրորդ կայսր Տիբերիոսը:
1272 – վախճանվել Անգլիայի թագավոր Հենրիխ 3-րդը:
1532– տեղի է ունեցել Կայամարկյան սպանդը, որտեղ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորել է մոտ 7000 ինկի։
1717 – ծնվել է ֆրանսիացի գիտնական ժան Լերոն դը Ալամբերը, որը հանդիսանում է «Գիտության, մշակույթի և արհեստների հանրագիտարան» գրքի համահեղինակ:
1776 – ամերիկացիների անկախության համար մղվաող պատերազմի ընթացքում Ուիլյամ Հաուի ղեկավարած անգլիական բանակը գրոհով վերցրել է Վաշինգտոն ամրոցը:
1824 — ավստրիալացի հետազոտող Համիլտոն Մուրեյը հայտնաբերել է Ավստրալիայի ամենաերկար գետը՝ Մուրրեյը:
1841 — Նյու-Յորքում արտոնագրվել է խցանային փրկօղակը:
1848– Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում տվել է իր վերջին համերգը։
1907– Օկլահոման դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։
1918 - Հունգարիան դուրս է եկել Ավստրահունգարական կայսրությունից և դարձել է հանրապետություն
1933– ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվել են դիվանագիտական հարաբերություններ։
1938 — ստեղծվել է Սամբո մրցաձևը:
1945 – հիմնադրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։
1945 - հայտնաբերվել են ամերիցիում և կյուրի ծանր էլեմենտները:
1961 — ծնվել է ռուսական ռոք երաժիշտ, երգերի հեղինակ և երգիչ Սերգեյ Գալինինը:
1965 – ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել «Վեներա-3» տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։
1966 — նկատվել է ամենաառատ աստղանկումը՝ 2300 մետեոր րոպեում:
1979 - բացվել է Բուխարեստի մետրոյի առաջին գիծը:
1989 - Չեխոսլովակիայում սկսվել է թավշյա հեղափոխությունը:
1996 — Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել են 67 մարդ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը