ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պատճառով է Ղարաբաղում խաղաղապահների գլխավոր հրամանատար նշանակվել գեներալ Մուրադովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

vz.ru-ն գրում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար նշանակված գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը արդեն հասցրել է հանդիպել  ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Ի՞նչն է հետաքրքիր և հայտնի այս գեներալի մասին, ինչո՞ւ է նա նշանակվել այդ պաշտոնում, և ի՞նչ նշանակություն է ունեցել թեկնածուի էթնիկ ծագումն ու զինվորական կոչումը: Այս նշանակումը ինչպես ասում են նայել են խոշորացույցի տակ, և ներկայացրել Պուտինին, որն էլ անմիջապես հաստատել է այն: 47-ամյա Մուրադովը անբիծ բանակային կարիերա է ունեցել, որը թույլ է տվել դաղստանցի գյուղական տղային դառնալ իսկական արհեստավարժ զինվորական: Նա սկսել է Կազանի սուվորվյան դպրոցից, ապա ավարտել Լենինգրադի բարձրագույն բանակային համալսարանը, հետո էլ Գենշտաբի ռազմական ակադեմիան: Մուրադովն անցել է ռազմական կարիերայի բոլոր աստիճաններով, սկսած դասակի հրամանատարից մինչև բրիգադի հրամանատար:

2020 թվականի փետրվարի 20-ին նա ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում: Նշենք, որ նա այն եզակի զինծառայողներից է, որը գեներալ է դարձել 39 տարեկան հասակում, բայց չի դարձել շտաբային գեներալ, նրա մարտական ուղին անցել է երկու չեչենական և Սիրիայի հակաահաբեկչական պատերազմներով: Իհարկե այս նշանակման մեջ կա մի նրբություն. Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը գեներալ-գնդապետ է, նույն կոչումն ունի Հայաստանի ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը: Եվ այս իրավիճակում Ռուսաստանը ներկայացնելու է կոչումով ցածր զինվորական, և դա տիպիկ չէ Կովկասի համար:Այնուամենայնիվ Մուրադովը շատ արժանի թեկնածու է: Մնում է մեկ հարց կապված նրա էթնիկ ծագման հետ:

Բաքվի լրատվամիջոցները շտապել են անմիջապես  հրապարակել, որ  «ադրբեջանցի Մուրադովն է Ղարաբաղում հրաման տալու ռուս խաղաղապահներին»: Այսինքն պարզ է, թե ում շահերը նա ավելի մեծ չափով կպահպանի: Այնուհետև պաշտոնական կայքերից հանվել է «ադրբեջանցի» բառը, բայց հարցերը մնացել են: Բանն այն է, որ ոչ էթնիկ ադրբեջանցին և ոչ էլ էթնիկ հայը չեն կարող լինել խաղաղապահ առաքելության հրամանատար, քանի որ նա չպետք է հանդես գա որևէ մեկի կողմից, կամ համակրանք ցուցաբերի ինչ որ մեկի նկատմամբ: Հետագայում Ռուստամ Մուրադովի ազգության հետ կապված հարցերը պարզվել են, նա տաբասարանյան ազգության է, այդ ազգությունը հանդիսանում է Դաղստանի բնիկ ազգություններից մեկը, և պատմականորեն ապրել է Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջերին: Այսինքն նա ոչ հայ է, և ոչ էլ ադրբեջանցի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular