ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սև բիծ». Կեդմին նշել է Ռուսաստանի միակ խնդիրը Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին խոսել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումից հետո Ռուսաստանի միակ խնդրի մասին:

Նա համոզված է, որ հանդես գալով որպես խաղաղապահ Ռուսաստանն ուժեղացրել է իր հեղինակությունը Կովկասում, և ցույց է տվել, որ կարող է գտնել այնպիսի ճիշտ լուծումներ, որոնք բավարարում են բոլորին: Պարզվել է, որ ռուսական «բանաձև»-ը լավագույնն է: Կեդմին համոզված է, որ եթե Ռուսաստանին ավելի վաղ լսեին, ապա պատերազմ չէր լինի: Սակայն ըստ նրա այս ամենի միակ բացասական կետը Թուրքիայի ուժեղացումն է Կովկասում: Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Անկարան է Բաքվին դրդել ռազմական գործողությունների Ղարաբաղում:

«Այն փաստը, որ ռուս խաղաղապահները լինելու են Ղարաբաղի տարածքում, Ռուսաստանի ձեռքբերումն է բոլոր առումներով: Ռուսաստանի դիրքերը այդ տարածաշրջանում և նրա հեղինակությունը ամբողջ աշխարհում բարելավվել է: Ռուսաստանն ապացուցել է, որ կիրառում է ճիշտ, իրավասու, կառուցողական մոտեցում: Միակ սև բիծը Թուրքիայի ազդեցության աճն է, բայց արդյո՞ք հնարավոր էր անել այս ամենը առանց նրա, մեծ հարց է»,-ասել է Կեդմին Vesti FM- ի եթերում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular