ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի Սմոլենսկու փողոցում գտնվող Արտգործնախարարության շենքի դիմաց հայտնվել է գրություն․ «Су-24, Ми-24, դեռ համբերում ենք․․․»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

echo.msk.ru-ն գրում է, որ Մոսկվայի Սմոլենսկու փողոցում գտնվող Արտգործնախարարության շենքի դիմաց հայտնվել է գրություն․ «Су-24, Ми-24, դեռ համբերում ենք...»։ Այն թե ով է դա գրել՝ անհայտ է: Գրությունը հրապարակել է «Meduza» ինտերնետային հրատարակությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, խոցվել էր ռուսական Ми-24 ուղղաթիռը, որը ուղեկցելիս է եղել խաղաղապահների շարասյունը, երկու զինվոր է զոհվել: Ադրբեջանի իշխանությունները ստանձնել են միջադեպի պատասխանատվությունը. նրանք հայտնել են, որ դա տեղի է ունեցել սխալմամբ և պաշտոնական ներողություն են խնդրել հայտարարելով, որ պատրաստ են փոխհատուցում վճարել:

Մի քանի ժամ անց Մոսկվան միջնորդ է դարձել Բաքվի և Երևանի միջև հրադադարի պայմանագրի կնքման գործընթացում: 2015 թվականի նոյեմբերին, սիրիա-թուրքական սահմանին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչը խոցել էր ռուսական Су-24 ինքնաթիռը, օդաչուն կատապուլտվել էր, բայց ցամաքային կրակից սպանվել: Անձնակազմի երկրորդ անդամին փրկելու գործողության ընթացքում սպանվել էր ծովային հետևակային: Դեպքը հանգեցրել էր երկրների միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման, որոնք վերականգնվել էին միայն մեկ տարի անց, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ափսոսանք էր հայտնել կատարվածի կապակցությամբ առանց ներողություն խնդրելու, և համաձայնվել փոխհատուցում վճարել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular