ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է զգուշանան սադրանքներից. Ալեքսանդր Ժիլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadara.ru-ն գրում է, որ ազգային անվտանգության հարցերի փորձագետ, գնդապետ Ալեքսանդր Ժիլինը հատուկ «Военкор Котенок» տելեգրամ-ալիքի համար.

«Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունը իր խաղաղապահներին մտցրել է Ղարաբաղի զինված առճակատման գոտի: Քարոզիչներն արդեն հրճվանքից խեղդվում են: Հենց այդպիսին, հիշեցնեմ, նրանք ուրախությունից հրճվում էին, երբ մենք մտանք Սիրիա: Արդյունքում, քանի՞ անգամ է հայտարարվել ահաբեկիչների նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հի՛նգ: ԵՎ ի՞նչ: Եվ ահա, ես մտածում եմ, արդյո՞ք այս հապճեպ քայլը չի դառնա Ռուսաստանի Դաշնության համար մեկ այլ ծուղակ սիրիականի օրինակով և նմանությամբ: Ի՞նչ նկատի ունեմ: Մեր խաղաղապահները կարող են դառնալ Էրդողանամետ ահաբեկչական խմբավորումների ու ստորաբաժանումների թիրախը: Մեր տղաների դեմ կսկսվեն սադրանքներ, որոնցում նրանք Ալիևի սկզբունքով առաջին հերթին կսկսեն մեղադրել Հայաստանին. հայերը իրենք են իրենց պայթեցնում: Բացի այդ, նրանք կփորձեն մեր խաղաղապահներին զինված առճակատման մեջ ներքաշել այն ահաբեկչական թափթփուկների հետ, որոնց Էրդողանն է բերել տարածաշրջան: Այդ դեպքում մեղադրանքները կընկնեն Ռուսաստանի վրա. կասեն, որ Մոսկվան և նրա խաղաղապահները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, և դրանք պետք է փոխարինել թուրքական խաղաղապահներով: Եվ վերջ, ամբողջ Ղարաբաղը կանցնի Էրդողանի տակ: Նշեմ, որ Էրդողանը պատասխանատվություն չի կրում իրադարձությունների զարգացման համար, ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը և նրա խաղաղապահները: Մենք ինքներս, ինչպես Սիրիայում, այս բեռը դնում ենք մեր վզին: Ի՞նչ պետք է արվեր: Թողնե՞լ Հայաստանը բզկտման: Ոչ մի դեպքում: Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մեկնարկի ժամանակը ոչ մեկի համար գաղտնիք չի եղել: Մենք հիանալի ռազմական հետախուզություն ունենք: Եվ մենք կարող էինք փակ կապուղիներով այնպիսի լուրջ նախազգուշացումներ տալ Բաքվին, որ Ալիևը պարզապես սսկվեր:

Եթե ​​նա դրան ուշադրություն չդարձներ, բռնի ուժով խաղաղության պարտադրումը պետք է սկսվեր ագրեսորի հարձակումից մեկ ժամ առաջ: Այդ դեպքում հարձակվող էլ չէր լինի: Նույնիսկ ավելի ուշ մենք 100%-ոց հիմք ունեինք արդյունավետ գործելու: Պատկերացրեք, թե ինչ կաներ Իսրայելը, եթե ինչ որ մեկը նրա ուղղաթիռ խփեր, և երկու օդաչու զոհվեր: Ես գիտեմ, թե ինչ կաներ: 30 րոպեում կամ անգամ ավելի քիչ ժամանակում ինքնաթիռների էսկադրիլիա կհայտնվեր և այնտեղ ամեն ինչ կայրեր: Այդ պատճառով էլ քչերն են կրակում իսրայելցի զինվորականների ուղղությամբ: Իսկ մեզ անփութորեն նետեցին. «Oh, սխալ է եղել»: Եվ վերջ: Մենք բավարարված ենք: Օդաչուների կյանքի արժեքը զրո՞ է: Ի՞նչ անել հիմա: Մեր խաղաղապահներին պետք է հնարավորություն տրվի ակնթարթորեն կասեցնել համաձայնագրերի խախտումները, ներառյալ զենքի օգտագործմամբ: Կրեմլը պետք է այնպիսի վճռականություն ցուցաբերի, որ բոլորը հասկանան ՝ աստված մի արարցե խաղաղությունը խաթարելու փորձ լինի: Կարո՞ղ ենք: Չգիտեմ. ես շատ կցանկանայի սխալվել իմ գնահատականներում, բայց  ենթադրում եմ, որ Կովկասում ամեն ինչ նոր է սկսվում: Ես չեմ կարող մի բան հասկանալ. Արդյո՞ք մենք ունենք գոնե մեկը, ով զբաղվում է ռազմավարական պլանավորմամբ: Թե՞ մենք պարզապես խուսափելու ենք բախումից բախում դրանք տեղայնացնելու փոխարեն»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular