ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այժմ հայերի գոյատևման համար էական նշանակություն ունի Ռուսաստանի աջակցությունը. նրանք դա պետք է հասկանան. Asia Times

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, որը չի ներառում Թուրքիան, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, Կովկասում ռուսական հեգեմոնիայի նոր ցուցիչն է: Այն փոխում է «նատօամետ» իմպուլսը Երևանում և Բաքվում և, ամենայն հավանականությամբ, կազդի Թբիլիսիի հետագա ծրագրերի վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը դեռ հստակ հաղթող չէ հակամարտությունում և դրա հետևանքներում՝ հաշվի առնելով տարածաշրջանի տարբեր կարևոր և չլուծված խնդիրները: Այս մասին ասված է հոնկոնգյան Asia Times պարբերականի հոդվածում:

Համենայնդեպս, պայմանավորվածությունները դարձել են Հայաստանի նվաստացուցիչ պարտության վկայություն: Դրանք նախատեսում են ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, որոնք տեսանելի ապագայում գործելու են որպես անվտանգության բուֆեր երկու կողմերի միջև: Ռուսները, անկասկած, արդյունավետորեն կպաշտպանեն հայերի տարածքները:

Քննարկվել է նաև տրանսպորտային միջանցքների բացումը. մեկը Հայաստանից՝ Լեռնային Ղարաբաղ, իսկ մյուսը ՝ Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Միաժամանակ, ռուսները մերժել են Անկարայի առաջարկը, որը ցանկանում էր լիովին միանալ խաղաղապահ առաքելությանը: Մոսկվան թույլ է տվել, որ թուրքերը լինեն միայն դիտորդ: Բացատրությունը պարզ է. Ռուսաստանը չի հանդուրժի մրցակիցներին իր սահմանների մերձակայքում, սա Սիրիա կամ Լիբիա չէ, որտեղ հնարավոր են փոխզիջումներ:

Միևնույն ժամանակ, Բաքուն շատ լավ գիտի Մոսկվայի համբերության սահմանները և Անկարայի հետ չափազանց մեծ սիրախաղ չի անի: Ռուսաստանը կարող է վճռականորեն Հայաստանի կողմը բռնել, եթե հայերը դադարեն հետևել արևմտամետ վեկտորին: Ավելին, այժմ հայերի գոյատևման համար էական նշանակություն ունի ռուսների աջակցությունը, և նրանք դա պետք է հասկանան:

 

6 շաբաթվա ընթացքում հայկական բանակը գործնականում պարտվեց, բայց Մոսկվայի ջանքերը թույլ չտվեցին, որ ադրբեջանցիները լիակատար հաղթանակ տանեն: Այնուամենայնիվ, սա օգտակար է նաև Բաքվի համար, քանի որ Ադրբեջանը փրկվեց լեռներում հայկական պարտիզանական շարժման լուրջ գլխացավանքից: Բայց հիմա Ռուսաստանն ունի մեկ այլ ռազմաբազա Անդրկովկասում: Բայց կան նաև վերապահումներ. ռուսներն ուղղակիորեն ներգրավվել են բարդ էթնիկական հակամարտության մեջ, ինչից նրանք նախկինում խուսափում էին:

Դժվար ուղի է սպասվում այն ամենի իրագործման համար, ինչը արտացոլվել է թղթի վրա և կնքվել ղեկավարների ստորագրություններով: Օրինակ ՝ Լաչինի միջանցքը միանշանակ կաշխատի, բայց կաշխատի՞ արդյոք Հարավային Հայաստանի ճանապարհային միջանցքը ՝ անհասկանալի է: Երևանում այժմ անհանգիստ է, և այս հարցը կարող է ներքին սրման պատճառ դառնալ, քանի որ հայերը սկսել են ավելի քիչ վստահել ռուսներին:

Ավելի պարզ է մեկ այլ բան. պայմանավորվածությունները խաչ քաշեցին կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի «մադրիդյան սկզբունքների» վրա՝ թույլ տալ տարածաշրջանի բնակչությանը հանրաքվեի միջոցով որոշել իրենց կարգավիճակը: Ռուսաստանը փաստացի ճանաչեց տարածաշրջանը որպես Ադրբեջանի տարածքի մաս: Եվ հենց որ Մոսկվան ավարտի խաղաղապահ առաքելությունը, Լեռնային Ղարաբաղը կհայտնվի Բաքվի վերահսկողության տակ:

Պատմաբանները դեռ պետք է գնահատեն ամեն ինչ: Այնուամենայնիվ, արդեն կասկած չկա, որ Հայաստանը սխալ է հաշվարկել անօդաչու սարքերից եկող վնասը: «Ակտիվ զսպման» ռազմավարությունը, պարզվեց, հնացած և սխալ «խրամատային պատերազմ» է: Հայերի ուժերի և ակտիվների մեծ մասը ոչնչացվել է օդից՝ առանց շփման: Միևնույն ժամանակ, հայկական կողմի հստակ քաղաքական կոնսենսուսի բացակայությունը կարող է նշանակել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները միայն ժամանակավոր դադար են`հաջորդ պատերազմին պատրաստվելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular