ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեղմեք ձեր գործընկերների կոճակները. Լենա Նազարյանը՝ պատգամավորներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն այսօր մեկնարկեց ուշագրավ միջադեպով։

Նշենք, որ խորհրդարանի յութուբյան ալիքում հանդիպման հեռարձակումը նախ վերնագրված էր «Արտահերթ նիստ», ավելի ուշ, սակայն, վերնագիրը փոխվեց՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է պատգամավորների հետ»։

Նիստի մեկնարկին Աժ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը համառորեն փորձում էին քվորում ապահովել։ Երկու անհաջող փորձից հետո Լենա Նազարյանը, կարծելով, թե իր ձայնը չի լսվում, միկրոֆոնն անջատած, մատով ցուցումներ տալով պատգամավորներին ցածրաձայն ասաց՝ սեղմեք ձեր գործընկերների կոճակները։

Դրանից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ տեխնիկական խնդիրներ կան, պատգամավորները նորից գրանցվեցին։ Լենա Նազարյանն ամբողջ ընթացքում ձեռքերով ցուցումներ էր տալից պատգամավորներին, թե ով ինչ կոճակ սեղմի։

Դրանից հետո պատգամավորները գրանցվեցին, ինչից հետո սկսեց հարցուպատասխանը վարչապետի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular