ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին 2 օրերին Շուշիից 300-ից ավելի մեր զոհված հերոսների մարմին է դուրս բերվել. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե հնարավոր լիներ պահել Շուշին, կպահվեր: Ես չէի ուզում ասեի, բայց վերջին 2 օրերին Շուշիից 300-ից ավելի մեր զոհված հերոսների մարմին է դուրս բերվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատկերացնում եք՝ այդ ճակատամարտի մասշտաբը: Իսկ մարդիկ կան, որ հայտարարում են՝ գեներալները կամ քաղաքական ղեկավարությունը հրաման են տվել չպայքարել Շուշիի համար, բայց մարդիկ ո՞ւմ հրամանով են գնացել կռիվ արել և զոհվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պարբերաբար բարձրացնում էին Շուշի քաղաքի գրավման խոսակցությունների վերաբերյալ հարցեր:

«Ինձ թվում է՝ ես Շուշիի հետ կապված հարցում ինչ-որ բան լավ չեմ հասկանում: Շուշին կա, Շուշին չկա: Ինձ թվում է ինչ-որ առանձնահատուկ կոնտեքստ ունի, որ ես չեմ կարողանում ճշգրտել, ինչն է այդ կոնտեքստը, կարող եք օգնել ինձ, որպեսզի ամեն ինչ պարզ լինի»,- դիմելով պատգամավորներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular