ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին ԱԺ-ում ունեցած իր ելույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը նշել է, որ Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում կրկին անդրադարձել է Շուշիի թեմային։

«Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել:

Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով»,-նշված է գրառման մեջ:

Ըստ Փաշինյանի, ինքը հենց դա նկատի ուներ՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր.

«Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում: Ասում են՝ ինչու Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արել: Պատկերացրեք` ամբողջ էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, և Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք, ժողովուրդ: Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ 30 տարիներին են հանձնվել, երբ որ այնտեղ մոլախոտ է աճել»,-ասել է նա։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular